Պապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Հասարակություն

Ռոբերտ Հայրապետյանը`ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութի և պատգամավորների կողմից տարածվող լուսանկարների մասին

Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համացանցում ակնտիվորեն շրջանառվում են ԱԱԾ կողմից հրապարակված տեսանյութից արված նկարներ, որոնք վերաբերվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների կողմից գրված գրություններին։

Տարակուսելի է, արդյոք ԱԱԾ կողմից հրապարակված տեսանյութն է իրավական առումով ավելի խնդրահարույց թե դրանից արված լուսանկարները իշխանական պատգամավորների կողմից տարածելը, բայց մի բան անվիճելի է․ այդ հրապարակումները խախտում մի շարք պատգամավորների նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների ( նաև հաղորդագրություններ) գաղտնիության սահմանադրական իրավունքը, որը անձի իրավական կարգավիճակի հիմնական տարրերից մեկն է։

Ակնհայտ է, որ այդ իրավունքը, իրենից ներկայացնում է որոշակի
հնարավորություն, որն արտահայտվում է անհատական հաղորդագրությունների ազատության ու երրորդ անձանց կողմից կամայական միջամտությունից, այդ թվում՝ որևէ վերահսկողությունից ու գրաքննությունից պաշտպանելու միջոցով: Միաժամանակ նշված հնարավորությունը հանդես է գալիս որպես անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիքի կարևոր երաշխիք: Քանի որ առանց դրա գոյության հնարավոր չէ երաշխավորել անձի անհատական ազատությունը և հետևաբար նաև նամակագրության գաղտնիությունը։

Նամակագրության գաղտնիության իրավունքի իրացումը մեծապես ապահովվում է և միաժամանակ երաշխավորվում պետական իշխանության մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց պատշաճ գործողություններով: Դա նշանակում է, որ հաղորդագրությունների մասով գաղտնիք կրելու յուրաքանչյուրի իրավունքը իրացվում է, եթե պետական մարմիններն ու հասարակական հարաբերությունների այլ մասնակիցներ
պահպանում են այդ իրավունքի իրացման սահմանադրական պահանջը:
ՄԻԵԴ իրավական դիրքորոշումն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (հոդ. 8) պահանջում է ոչ միայն պետություններից ձեռնարկել քայլեր, որոնք պետք է ուղղված լինեն առանձին մարդուն իր հաղորդագրության գաղտնիության իրավունքի իրական հարգանքն ապահովելուն, այլև պահանջել պաշտպանել այդ անձին այլոց ոչ իրավաչափ գործողություններից, ովքեր խոչընդոտում են այդ իրավունքի իրականացմանը: Եվ ինչպես ակնհայտ է, պետությունն այսօր իրականացնում է լրիվ հակառակը։

Ըստ էության այս գործողություններով խախտվել է ոչ միայն ՄԻԵԿ, Սահմանադրությամբ նախատեսված այս իրավունքը, այլև «Փոստային կապի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Տեղեկատվության ազատության մասին, «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» և այլ օրենքներով նախատեսված մի շարք իրավունքներ։

Ավելորդ եմ համարում անդրադառնալ նաև այն հարցին, որ հրապարակված թղթերում քրեական հանցագործության որևէ տարր չկա, ու առնվազն անհասկանալի է դրանք ԱԱԾ տեսանյութով հանրայնացնելը»։