ԱՄՆ-ում ցուցարարները կրակ են բացել․ կա վիրավոր
Ամերիկյան Ալբուկերկե քաղաքում ցուցարարները կրակ են բացել, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։
Այս մասին հայտնում է քաղաքի ոստիկանությունն իր թվիթթերյան էջում։ Վիրավորում ստացած անձը հոսպիտալացվել է։ Վիրավորի վիճակը գնահատվում է ծանր։
Այս պահին ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում կրակոց իրականացրած անձանց հայտնաբերելու համար։