Ամերիկացի ռեժիսոր Կվենտին Տարանտինոյին ռասիստ են անվանել
Սցենարիստ Ջոն Ռիդլին Ra Media-ի հետ հարցազրույցի ժամանակ ռասիստ է անվանել ամերիկացի ռեժիսոր Կվենտին Տարանտինոյին։ Նրա խոսքերով Տարանտինոն հաճախ էր նկարահանման ժամանակ սևամորթ դերասաններին նիգեր անվանում։
Ընդգծենք, որ Տարանտինոյի մի շարք ֆիլմերում ևս սևամորթ դերասաններին դիմում էին նիգեր տերմինով։
Հավելենք, որ ԱՄՆ-ում ու աշխարհի մի շարք երկրներում սևամորթ-սպիտակամորթ բաժանումը վերջին շրջանում առավել նկատելի է դարձել։