Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ընդամենը 2 նոր դեպք
Վրաստանում շարունակում են գրանցվել կորոնավիրուսով վարակի ցածր թվեր։ Ինչպես տեղեկանում ենք վրացական աղբյուրներից, երկրում այսօր գրանցվել է վարակի ընդամենը 2 դեպք։
Այսպիսով Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 895 դեպք, որոնցից 741-ն առողջացել է։ Մահվան դեպքերը 14-ն են։
Հավելենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանն աշխարհի ամենահաջողակ պայքար մղած երկրներից մեկն է։