Ավանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցման
Հասարակություն

Beeline-ի աշխատակիցը սպասարկում իրականացնելիս ընկել է տանիքից, ստացել ոսկրային վնասվածքներ․ բուժումը չի փոխհատուցվել․ իմքայլականներն էլ հրաժարվել են օգնել (ֆոտո)

60-ամյա Գևորգ Դավթյանը «Վեոն Արմենիա»-ի (Բիլայնի) արդեն նախկին աշխատակից է։ Նա 40 տարի աշխատել է ընկերությունում, աշխատանքի ընթացքում ստացել վնասվածքներ ու ձեռք բերել առողջական խնդիրներ։ 

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Դավթյանը պատմեց, թե ինչպես է 2018 թ., աշխատանքի ժամանակ, ընկել է տանիքից և այսօր հայտնվել անելանելի վիճակում։

Նա մեզ հետ զրույցում նկատում է, որ «Բիլայնի» հետ պայմանագրով ամրագրված անվտանգ աշխատանքային պայմաններն ապահովված չեն եղել։ Ասել է թե՝ մեղքի, հետևաբար նաև պատասխանատվության բաժինն ընկնում է հենց «Բիլայնի» վրա, որի ղեկավար կազմը, Գևորգ Դավթյանի խոսքով, ամբողջությամբ չի կատարել իր պարտավորություններն ու չի փոխհատուցել ընթացիկ և հետագա բուժման համար։

Մեր զրուցակիցը պատմում է, որ սպասարկելիս է եղել տաքսի սերվիսի ֆիքսված հեռախոսահամարի գիծը և ընկել է սերվիսի պատասխանատուի կողմից իրեն տրամադրված աստիճաններից (սերվիսի պատասխանատուն ինքն է վերև բարձրացրած եղել լարը, քանի որ այն հավանաբար խանգարելիս է եղել)։

Թեև Գևորգ Դավթյանը զգուշացրել է, որ չի կարող միայնակ բարձրանալ և բացել կապած լարը, սակայն սերվիսի պատասխանատուն նրան խոստացել է օգնել և համոզել բարձրանալ։ Ու քանի որ չի կատարել իր խոստումը՝ Դավթյանը մնացել է անօգնական։

«Աստիճանը թիթեղի վրա էր դրված։ Ինձ թվում էր գոնե կգան, կբռնեն, բայց ոչ ոք չեկավ։ Աստիճանն սկսեց շարժվել, ընկա անհարթ տարածության վրա։ Ունեցա բազմաթիվ վնասվածքներ` հատկապես անհանգստացնող ու խնդրահարույց դարձած ողնաշարի և մեջքի ոսկորների կոտրվածքներ և գլխիս հասած վնասվածքներ»,- ասում է Դավթյանն ու հավելում, որ ինքն իրավունքն ուներ հրաժարվել, եթե աշխատանքային պատշաճ պայմաններ չեն առաջարկվում։

Նա վստահեցնում է, որ ամբողջական առողջացման և ապաքինման համար պատշաճ բուժօգնություն չի ստացել, քանի որ Բիլայնը հրաժարվել է հոգալ բուժման ծախսերը:

Դավթյանի խոսքով, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը լիարժեք չի աջակցել, որպեսզի ժամանակին, ճիշտ ու լիարժեք բուժում իրականացվի և Դավթյանը դառնում է երրորդ կարգի հաշմանդամ:

««Սիլ Ինշուրանս»-ը կտրականապես հրաժարվում էր շարունակել իմ բուժումը»,- ասաց մեր զրուցակիցը: Բացի այն, որ Դավթյանը լիարժեք բուժօգնություն չի ստացել, նա նաև դժգոհ է ոստիկանների աշխատանքից, իսկ ավելի կոնկրետ՝ անգործությունից։

Գևորգ Դավթյանը պատմում է նաև, որ իրեն պատշաճ չեն հարցաքննել և թույլ չեն տվել ներկայացնել դեպքի մանրամասները։

«Օրինակ՝ երբ ուզում էի պատմեմ, որ աստիճանը ինձ տվել էր սերվիսի պատասխանատուն, ոստիկանը ինձ թույլ չտվեց շարունակել․․․ գործը այլ կերպ է ներկայացված ու ճիշտ չի ձևակերպված հարցը»,-պատմում է «Բիլայնի» նախկին աշխատակիցը։

Նրա գնահատմամբ՝ ստացել է իր դիմումին անհամահունչ, անհիմն, իր ներկայացրած փաստերին չհամապատասխանող, ավելին՝ հակասող, իրավախախտողների անօրինականությունները կոծկող և արդարացնող, իսկ իր իրավական վիճակն ավելի վատթարացնող պատասխաններ։ Դավթյանը վստահեցնում է, որ հենց դա է գոտեպնդել «Սիլ Ինշուրանս» ԱՊՊԱ ընկերությանը։

«Ես ոչ միայն չստացա ինձ հասանելիք առնվազն 1.5 միլիոն դրամի հատուցումը, այլև նույնիսկ ես չստացա իրենց փոխարեն իմ բուժման վրա կատարած` ՀԴՄ կտրոններով ներկայացված 150.000 ՀՀ դրամի ծախսերս: Իսկ Բիլայնը ավելի սանձարձակ դարձավ` ինձ անսպասելիորեն, հանկարծակի ազատեց աշխատանքից:

Նա նաև պատմեց, որ երբ 2013 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական կուսակցությունը  որպես հանրային-քաղաքական միավորում ձևավորվեց, նա ևս համալրել է ՔՊ շարքերը։ Ուստի 2018-ի ընտրությունների ժամանակ, չնայած ստացած տրավմաներին, աջակցել է ընտրություններին։

«ԱԺ ընտրությունների քարոզարշավին` ակնհայտ վատառողջ, հիվանդ վիճակում մասնակցել եմ և օգնել մեր պատգամավորների ընտրվելուն»,-հայտարարում է Գևորգ Դավթյանը և նշում, որ, իրավական պաշտպանվածություն չունենալով՝ դիմել է իմքայլական պատգամավորներին, որպեսզի վերականգնեն իր բուժվելու իրավունքը։

«Մինչև 2019 թ.-ի օգոստոս, բայց ոչ մի արդյունք։ Ունեցել եմ միայն մեծ ժամանակի վատնում և հուսախաբություն։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եմ դիմում գրել, դիմում եմ գրել նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։ Գործն ուսումնասիրել են, խոստացել, որ կօգնեն ու հետո ոչ մի պատասխան չեմ ստացել»,-պատմում է Գևորգ Դավթյանը։

Նույն դիմում-խնդրանքով նա դիմել է նաև ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանին։

60-ամյա տղամարդը, հենց աշխատանքի ընթացքում ստացած վնասների հետևանքով ոչ միայն չի փոխհատուցվում բուժման համար և չի ստանում աջակցություն իշխող կուսակցությունից, որին անդամակցել է, այլև այդ ընթացքում նաև զրկվում է աշխատանքից։

«Ինձ զրկեցին դժբախտ պատահարի համար հատուցում ստանալուց և իմ 40 տարվա մասնագիտությամբ` էլեկտրոմանտյոր աշխատելուց, քանի որ այն արդեն կրկնակի անգամ բարձր էր վարձատրվում և այդ պատճառով հիմնարկի ղեկավարությունը հաստիքս տվել էր ուրիշին:

Ստիպված, 2019թ.-ի օգոստոսին, իրավունքներիս պաշտպանության օրինականության համար հարյուր տոկոսանոց հույս հավատով դիմեցի մեր առաջնորդ-վարչապետին` Փաշինյանին (դիմում N 150/56172-2019)՝ «Վեոն Արմենիայի», «Սիլ Ինշուրանսի», «Աստղիկ» ԲԿ-ի, թիվ 13 պոլիկլինիկայի փաստացի կատարած անբարեխիղճ գործողությունների, իրավախախտումների, անօրինականությունների, կոռուպցիոն երևույթների դեմ»,-ասաց մեր զրուցակիցը և նշեց, որ հիշում է, թե ինչպես դիմումը տալիս՝ ասաց․ «Կփոխանցեք մեր զորավորին»։ Դավթյանը նշում է, որ հենց այդպիսին էլ միշտ պատկերացրել է Փաշինյանին՝ անթերի զորավոր մարդ, բայց հիմա նույն կարծիքը չի կարող հնչեցնել։

Ամեն դեպքում նա ուզում է հավատալ, որ գոնե այս հրապարակման միջոցով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ կտեղեկանա կատարավածի մասին, ու կնպաստի վերականգնել իր իրավունքները՝ օգնելով ստանալ փոխհատուցումը։

Ընդհանուր առմամբ, Գևորգ Դավթյանի համար զարմանալի է, թե ինչու, գործին ծանոթանալով, բոլորը ձեռքները լվանում դրանից։ Նա իր ֆեյսբուքյան էջում նաև խնդրել է արձագանքել փաստաբանների, ովքեր կօգնեն իրեն այդ հարցում։ 

«Ես իրավունքներիս պաշտպանության համար վերջին տարբերակով դիմել եմ Հանրային Պաշտպանի գրասենյակ, բայց փաստաթղթերս` գործը չեն վերցրել, տարբեր պատճառաբանություններով, իսկ ինձ գործնական քայլ կատարելու համար մնացել է ընդամենը այս շաբաթվա ժամանակը»,-ասում է նա:

Հարկ է նկատել, որ դեպքի հետևանքով, Գևորգ Դավթյանը ձեռք է բերել մեջքի ոսկորների գանգրենայի և գլխի սուր ցավեր։ Նա գործազուրկ է և այլևս անաշխատունակ։

 

NEWSPRESS.am-ը տեղեկացնում է, որ վերոհիշյալ տեքստի մանրամասների հետ կապված առկա է ձայնագրություն։