88 խաղալիք-պատգամավորներ, ժողովրդավարության անվան տակ, իրականացնում են իրավական պետության ոչնչացում
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով անդրադառնալով ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկվող՝ «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների ներկայացրած Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագծին։ Իշխանյանը մասնավորապես գրել է․
«ԴԵՊԻ «ՀՊԱՏԱԿ ՀԱՅԱՍՏԱ՞Ն»
Այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում, ժողովրդավարության անվան տակ, տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում։ Այսպիսով, նոր կոչվող Հայաստանում, վարչապետը օգտվելով համաճարակային իրավիճակից, հրահանգելով և սպառնալով իր 88 խաղալիք-պատգամավորներին, թքած ունենալով միջազգային պարտավորությունների վրա, իրականացնում է հակասահմանադրական հեղաշրջում։
Այպիսով,եթե այս հակասահմանադրական, հակաօրինական նախագիծը օրենք դառնա, նոր Հայաստան կոչվածն իրականում ետ կշպրտվի դեպի խոր միջնադար, իր գավառական միապետով։ Իրավիճակը փրկելու հնարավորություն տրված է երկու ընդդիմադիր խմբակցություններին։ Եթե այս խմբակցությունները համատեղ չդիմեն ՍԴ, ապա իմքայլականների հետ հավասար կկրեն պատասխանատվություն ապագա սերունդների առջև և ոչ մի արդարացում,կամ բացատրություն չեն կարող ընդունելի լինել, ինչպես նաև այս խմբակցությունների անդամ պատգամավորներն այլևս բարոյական իրավունք չեն ունենա խոսել ինչ-ինչ արժեքներից։ ՍԴ չդիմելու դեպքում կարելի է արձանագրել․
«Բարգավաճ Հայաստան» + «Լուսավոր Հայաստան»= «Հպատակ Հայաստան» խմբակցություն»։