Ավանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցման
Հասարակություն

Պանիկովսկու հերթական կոմիբինացիան կամ «Խազեր» ՀԿ-ի կասկածելի խաղերը

barigalust.wordpress.com-ը գրում է․

Վերջերս մամուլը հրապարակել էր, որ նախկին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանցից կազմված կոռուպցիոն հանցախումբ է բացահայտվել:

Խումբն ապահովում էր ընդերքշահագործման իրավունքի տրամադրումը: Ընթացակարգից տեղյակ մարդկանց հայտնի է, որ այդ իրավունքը չի կարող իրացվել, եթե բնապահպանության (շրջակա միջավայրի) նախարարությունը չտրամադրի բնապահպանական դրական փորձագիտական եզրակացություն:

Ուստի հարց է ծագում` իսկ բացահայտված հանցախմբի անդամները շրջակա միջավայրի նախարարությունում չե՞ն բացահայտվել եւ չե՞ն ենթարկվել պատասխանատվության:

Ուշադրություն եմ հրավիրում այն փաստին, որ նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակ եւ ոչ մի կոռուպցիան բնապահպանական հանցագործություն չի բացահայտվել, թեեւ մամուլը ողողված էր բնապահպանական տարբեր թեմաներով հոդվածներով:

Պատճառները կարող են տարբեր լինել, սակայն, մեր դիտարկումներով, հիմնական պատճառը այդ նախարարության կողմից միջազգային ծրագրերի, մեր «գնահատմամբ», հանցավոր ձեւով իրականացումն է, ինչի արդյունքում բոլոր շահառուներն ունեն իրենց օգուտը` նախարարները` ատկատներ եւ իրենց մարդկանց ծրագրերում տեղավորել, նախարարության մի խումբ չինովնիկները` չհարկվող` միլիոնավոր դոլարների հասնող եկամուտներ, օլիգարխները եւ ոչ միայն` հանքեր եւ փոքր ՀԷԿ-եր, ՀԿ-ները` իրենց թուլափայը ապատեղեկատվություն եւ անգրագետ գործողություններ իրականացնելու համար եւ այլն: Այս համակարգն անխափան գործել է երեսուն տարի ու, կարծես, նույն հաջողությամբ շարունակում է գործել նաեւ այսօր:

Հենց այս միջազգային ծրագրերի արդյունքում բնապահպանության նախարարության վերոնշյալ խումբը փոքր ՀԷԿ-երը հաստատեց որպես ջերմոցային գազ նվազեցնող եւ պայմաններ ստեղծեց այդ բիզնեսի արագ զարգացման համար` ապահովելով միջազգային բանկերի էժան վարկեր, Հայաստանում «անձեռնմխելի» անձանց ներգրավեց այդ բիզնեսում, որպեսզի ոչ մի իրավապահ կառույց մոտ չգա: «Կլիմայի կենտրոն»-ի կայքից տեղեկանում ենք, որ այդ պարտականությունը հաջողությամբ ստանձնել էր ՀՀ նախկին ԲՆ համապատասխան վարչության պետ Արամ Գաբրիելյանը, ՄԱԶԾ/ԳԷՀ Կլիմայական ծրագրերի ղեկավար Դիանա Հարությունյանի հետ:

Տեղեկատվական շղթան ամբողջովին փակելու համար Արամ Գաբրիելյանն իր բնակարանի հասցեով ստեղծում է «Խազեր» ՀԿ-ն, կինը` Ամալյա Համբարձումյանը, դառնում ՀԿ-ի նախագահ: Պարզ պատճառով «Խազեր» ՀԿ-ն ստանում է Կլիմայի կոնվենցիայի դիտորդի կարգավիճակ: Ի դեպ, միակ ՀԿ-ն է Հայաստանից, եւ Ամալյա Համբարձումյանն ամուսնու հետ մասնակցում է Կլիմայի կոնվենցիայի` աշխարհով մեկ կազմակերպվող միջոցառումներին` ամուսինը` որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ, կինը ` քաղհասարակության: Երկուսն էլ ֆինանսավորվում են միջազգային կառույցներից եւ ներգրավվում ծրագրերում, այդ թվում, մեկը մյուսի:

Իհարկե, Հայաստանում նրանք շատ համեստ, նույնիսկ աղքատիկ տեսքով են հանրությանը ներկայանում, դե ո՞վ պետք է նրանց արտարժութային հաշիվները ստուգի: Սակայն պարբերաբար լուրեր են տարածվում վերոնշյալ զույգի եւ Դիանա Հարությունյանի` նոր գնված բնակարանների ու այլ գույքի մասին:

Չնայած, Էրիկ Գրիգորյանի` նախարար նշանակելով, այդ զույգը ստիպված է լինում լքել նախարարության շենքը, ուր «Խազեր» ՀԿ-ն ապօրինաբար տեղավորվել եւ տասնամյակներ շարունակ գործունեություն էր ծավալում, Դիանա Հարությունյանի գործն «անմահ» է. Արամ Գաբրիելյանին փոխարինում են նախկին նախարար Է. Գրիգորյանի մարդիկ, օրինակ` խորհրդականը, որը 25,000 դոլարանոց` կլիմայական փորձագետի մրցույթն է «շահում»:

Կլիմայական ծրագրերի մասով անպատժելիության մթնոլորտը հասնում է այն մակարդակի, որ Արամ Գաբրիելյանը մշակում է մի նոր, համոզված եմ, ազգային անվտանգությանը սպառնացող պլան` արդեն համայնքները միջազգային վարկի տակ գցելու:

Դե ինչո՞ւ ոչ… Կարողացավ հաջողությամբ ավերել Հայաստանի ջրային ռեսուրսները` Հայաստանի արտաքին վարկը ավելացնելով 100 մլն դոլարով, ՓՀԷԿ-երի գործունեության կասեցման պայմաններում էլ դրանք կարող են անցնել միջազգային բանկերի սեփականությանը:

Արամ Գաբրիելյանի հրեշավոր պլանն իրականացվում է «Խազեր» ՀԿ-ի միջոցով:

Ինչպես եւ 1 մլն դոլարի «Գիլի լճի վերականգման» անպտուղ ծրագիրը, դրան անդրադարձել էի դեռ 2011թվականին:

Այդպես, օգտվելով գյուղացիների անտեղյակությունից` նրանց «կերակրում» են «եկամուտ ունենալու» հեռանկարով, եթե ստեղծեն «Կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ»:

Վերոհիշյալ ծրագիրը ֆինանսավորում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ-ի) փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից, եւ ինչպես նշված է «Խազեր» ՀԿ-ի տեղեկանքում, ծրագրի ֆինանսավորման համար դիմել են ՄԱԶԾ, ստացել հավանություն եւ աջակցություն, իսկ գումարը 150,000 դոլար, իրենց է տրամադրել ԳԷՀ-ի փոքր դրամաշնորհների ծրագիրը` «ՀՀ ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների/ներդրումների» ֆինանսական մեխանիզմի ներդրում միջին և փոքր քաղաքային և գյուղական համայնքներում»:

Այս ծրագիրը ՄԿԶԾ/ԳԷՀ-ի և «Խազեր» ՀԿ-ի համար «ռազմավարական է», հավանաբար, դրա համար էլ խախտված են ԳԷՀ-ի` փոքր դրամաշնորհների համար նախատեսված բոլոր պահանջները` 50,000-ի փոխարեն 150,000 դոլար, որը ստացել են առանց մրցույթ, իրականացման համար նախատեսված ժամանակահատվածը 24 ամսվա փոխարեն 36 ամիս: Հասցրել են նկարահանել մի ֆիլմ, որն ամբողջովին մանիպուլյացիա է եւ նպատակ ունի գայթակղելու «բնական ռեսուրսների օգտագործումից անաշխատ եկամուտ» ունենալու հնարավորությամբ, միայն թե մեկ-երկու «կլիմայական հիմնադրամ» ստեղծվի:

2017թ -ին «Խազեր» ՀԿ-ն ստանում է վերոնշյալ 150,000 դոլարանոց ռազմավարական դրամաշնորհը, ծրագրի փորձագետն էլ դարձյալ Արամ Գաբրիելյանն է:

Իսկ տպավորություն թողնելու համար, թե կատարում են կառավարության որոշումը, հղում են անում, 7 ամիս Ծրագրի մեկնարկից հետո ՀՀ կառավարության մի Որոշման, որտեղ նման «Համայնքային Կլիմայական Շրջանառու Ներդրումային Հիմնադրամ» ստեղծելու մասին կետ չկա, եւ, չի կարող լինել, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության ՏԻՄ-ը ինքնիշխան միավոր է, եւ ի վերջո, անգամ եթե նման դրույթ լիներ, ապա պետք է 502 համայնք էլ ստեղծեին, այնինչ, անգամ 20,000 $ տրամադրելու Խազերի խոստումի դիմաց, ցանկացողներ, ըստ էության չկան:

Փաստորեն, Արամ Գբարիելյանը կարողացել է միայն երկու համայնքապետին համոզել` Մեծ Պարնի եւ Լճաշեն համայնքներում: Կդժվարանանք ասել` կոնկրետ գործ ունենք հանցավոր համաձայնության հե՞տ` «Խազեր» ՀԿ-ի եւ այդ համայնքերի ղեկավարության միջև, թե՞ այլ, ավելի լուրջ հանցակազմ կարող է լինել, օրինակ` սահմանադրական կարգի տապալման փորձ, սա կթողնեմ իրավապահներին:

Ամենազավեշտալին այն է, ինչը ցինիզմի գագաթնակետն է, որ այդ Հիմնադրամները անվանել են «քաղաքացիական»:

Փաստացի «Խազեր»-ի ծրագրի միջոցով ներդրվում է ֆինասական մեխանիզմ, որի էությունը հետեւյալն է` «Խազեր» ՀԿ-ն միջազգային դրամաշնորհներ է բերում, որոնք նախատեսված են համայնքներին աջակցելու համար. ստեղծում է համայնքի հիմնադրամ ու ծրագրի շրջանակներում ստանում դրամաշնորհ, հետո գույքի տեսքով, հիմնադրամի միջոցով, այն որպես ֆինանսական վարկ տրամադրում է համայնքին: Սա եղել է Լճաշեն (Գեղարքունիքի մարզ) համայնքի դեպքում:

Ինչ է տեղի ունեցել

Հիմնադրամները ստեղծվել են համայնքների ղեկավարության եւ աշխատակազմի կողմից: Մեծ Պարնիի (Լոռու մարզ) հիմնադրամը մինչ օրս ոչ մի գործունեություն չի ծավալել, իսկ Լճաշենի հիմնադրամը «Խազեր» ՀԿ-ից նվեր է ստացել համայնքի համար լուսավորության ցանց եւ ֆինանսական վարկով տրամադրել Լճաշեն համայնքին:

Ստացվում է, որ նույն մարդիկ համայնքի համար նախատեսված գույքը ձեւակերպել են որպես իրենց սեփական հիմնադրամի գույք եւ վարկով տվել համայնքին, որտեղ եւ իրենք զբաղեցնում են պաշտոններ: Իսկ վարկը չփակելու դեպքում համայնքի սեփականությունն անցնում է հիմնադրամին, այսինքն` համայնքի ներկայիս ղեկավարությանը` որպես սեփականություն:

Հարց է առաջանում` իսկ ի՞նչ օգուտ ունեն այստեղ Արամ Գաբրիելյանը եւ «Խազեր» ՀԿ-ն:

Կարծում ենք պատասխանը պետք է փնտրել այստեղ. հիմնադրամները միջազգային բանկերում արտարժույթով հաշիվներ բացելու իրավունք ունեն, ի տարբերություն ՀԿ-ից: Հիմնադրամի անունը անգլերենով «ինվեստիցիոն է» նշված, ուստի այդ հիմնադրամը ստացվող դրամաշնորհներից կարող է դրսում ինվեստիցիաներ անել, եւ դա չի բացահայտվի, քանի որ ՄԱԶԾ/ԳԷՀ գումարները մնում են այդ կառույցների հաշիվների վրա, որոնք դուրս են ՀՀ ֆինանսական վերահսկողությունից:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։