Ըստ ԱԱԾ֊ի և դատախազության պնդումների Գեղարքունիքում 17.000 պոտենցիալ մեղադրյալ կա. փաստաբան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե ընդունենք ԱԱԾ և դատախազության պնդումները, որ միայն Գեղարքունիքի մարզում 17.000 ընտրող կաշառք է վերցրել, ուրեմն միայն այդ մարզում 17.000 պոտենցիալ մեղադրյալ կա։
Գլխավոր դատախազն ասում էր՝ լեգիտիմ վարկած կա, որ մյուս մարզերում էլ են ընտրակաշառքներ ստացել (պոտենցիալ բազմահազարանոց մեղադրյալների անձերը պարզվում են։
Սենց որ գնաց՝ ազգին դատելու են»: