Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 911 դեպք, վարակվածներից 768-ն առողջացել է, 14-ը` մահացել:
2662 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 255 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 9 194 445 է, մահացել է 474 502 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: