Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժողովուրդ». Հակոբ Հակոբյանը կաշառքով է ընտրվել. Մարտունու քաղաքապետի բացահայտումները

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Դեռեւս հունիսի 16-ին՝ Ազգային ժողովում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիոթյունից զրկելու հարցի քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել էր. «Արդյոք Դուք միայն այս քաղաքական ուժի՝ «Ծառուկյան դաշինիքի» մասո՞վ եք ընտրակաշառքի փաստերի տիրապետում, երբեւէ ոչ մի անգամ, ոչ մի պարագայում, օրինակ, Հանրապետական կուսակցության ընտրակաշառքների մասին տեղեկություն, շտաբերում փաստացի բաժանվող ընտրակաշառքների ցուցակի տեղ չե՞ք իմացել, չե՞ք տիրապետում, չե՞ք գտել»։

Ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշել էր. «Եթե այդ կամ այլ որեւէ գործով, այդ կամ այլ որեւէ շինությունում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվի որեւէ այլ քաղաքական ուժի, որեւէ այլ ժամանակահատվածի ընտրությունների փաստաթղթեր, հավաստիացնում եմ՝ այն կունենա բացարձակապես նույն ճակատագիրը»։

Եվ, ահա, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խիստ ուշագրավ հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի մասին: Իսկ ինչո՞ւ դիմեցինք հենց Ավետիսյանին: Բանն այն է, որ ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ «ընտրակաշառքի հայրենիքը» հենց Մարտունի քաղաքն էր, եւ այդ պատճառով փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց Մարտունու քաղաքապետից:

Եվ, ահա, Արմեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե երբեւէ որեւէ կուսակցության անդամ չի եղել եւ չի խառնվել ընտրական գործընթացների: «Այն ժամանակ ասում էին՝ քաղաքապետերը պետք է անպայման լինեն ՀՀԿ անդամ, բայց ես ոչ մի կուսակցության մեջ չեմ մտել, ոչ մի կուսակցության հետքերով չեմ գնացել: Ես ընդհանրապես նման բաների մեջ չեմ եղել եւ քաղաքապետ եմ դարձել առանց 1000 դրամ ընտրակաշառք բաժանելու»:

Իսկ, ահա, անդրադառնալով Հակոբ Հակոբյանին՝ Ավետիսյանը հայտարարեց. «Հակոբ Հակոբյանը որ կա, որ ընտրվել էր այն ժամանակ, ես առաջին քաղաքապետն եմ եղել, որ ասել եմ՝ նա իմ քաղաքի պատգամավորը չէ, նա կաշառքով է ընտրվել: Ես լսելով՝ նա ընտրակաշառք բաժանելով է դարձել պատգամավոր, զզվել եմ նրանից»: Այսպիսով, Մարտունու քաղաքապետը հաղորդում է տալիս հանցագործության մասին. ՀՀԿ-ական պատգամավորը ընտրակաշառք է բաժանել: Հետաքրքիր է՝ ԱԱԾ-ն, ՀՀ դատախազությունը կգնան այս հայտարարության հետքերով, թե ոչ»: