ԱՄՆ-ում վստահ են՝ կորոնավիրուսը «երկիրը ծնկի է բերել»
ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը նշել է, որ «կորոնավիրուսն ԱՄՆ-ին ծնկի է բերել»։
Այս մասին տեղեկանում ենք The Guardian-ից։ Ռեդֆիլդը նշել է, որ երկրի առողջապահական համակարգը երկար ժամանակ չի ստացել ֆինանսական շատ մեծ աջակցություն, այդ իսկ պատճառով այժմ իրենց համար շատ դժվար է։
Ընդգծենք, որ կորոնավիրուսը գրեթե հաղթահարած մի շարք երկրներում արդեն իսկ սկսել է վարակի նոր ալիքը։