ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 34 հազար մարդ
ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 34 հազար նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային վիճակագրական կենտրոնների հայտնած տվյալներից։
1 օրում մահացել է 800 մարդ։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում վարակվել է 2 միլիոն մարդ։647 հազար մարդ ապաքինվել է, իսկ 121 հազարը մահացել է։
Հիշեցնենք, որ Չինաստանն ու Հարավային Կորեան արդեն իսկ նշել են, որ իրենց երկրում սկսվել է կորոնավիրուսի 2-րդ ալիքը։