Մարսելի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչն առաջին անգամ ոտք դնելով Հայաստան՝ ծնկի եկավ ու շոշափեց հայրենի հողը
Lուսանկարում Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանն է: Երեկ առաջին անգամ ոտք դնելով Հայաստան՝ նա ծնկի եկավ ու շոշափեց հայրենի հողը:

Հայտնի բժիշկը ղեկավարում է Ֆրանսիայից Հայաստան ժամանած մասնագետների 2-րդ խումբը: Հաջորդ լուսանկարում արդեն պրոֆեսոր Փափազյանը խմբի մյուս հայազգի բժշկի՝ Հայկ Վարդանյանի հետ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Գրառումը՝ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի ֆեսսբուքյան էջից: