Էյֆելյան աշտարակն այսօրվանից կվերաբացվի այցելուների համար
Փարիզի Էյֆելյան աշտարակը այսօրվանից սկսում է իր աշխատանքը 3 ամսյա դադարից հետո, որը կապված էր կորոնավիրուսի պանդեմիայով։
Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից։ Աշտարակում ուժեղացված է վերահսկողությունն ու սանիտարական աշխատանքը։ Բոլոր այցելուները պարտադիր պետք է կրեն դիմակներ։
Աշտարակի վերելակը փակ կմնա մինչև հուլիսի 1-ը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կորոնավիրուս հաստատվել է 160 հազար մարդու մոտ։