Ավանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցման
Քաղաքականություն

Հայտարարեք արտահերթ ընտրություններ ու ժողովուրդը շատ հստակ ցույց կտա, թե ով է քաղաքական դիակ` թաղված պոպուլիզմի մեջ. Աբովյանը՝ Փաշինյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում վարչապետ Փաշինյանի ելույթին:

«Պոպուլիզմի խուճապահար փառատոնը շարունակվում է։ Այսօր ՀՀ քաղաքացիները խորհրդարանում կրկին ականատես եղան, թե ինչպես բղավելով, իրարամերժ թեզեր պարունակող ելույթով նորից փորձ է արվում ահաբեկել քաղաքական ընդիմությանը։ Սակայն, այսօրվա ելույթը կարելի է վստահ որակավորել, որ մի կողմից ինքնախոստովանություն է արվել առ այն ,որ Հայաստանում տեղի է ունենում կատաղի քաղաքական հետապնդում ընդդիմության և այլախոհների հանդեպ,մյուս կողմից, կես ժամ խուճապահար ցնցվելով` փորձ է արվում ապացուցել մարդկանց, որ «մածունը սև է»։

Այո՛, հարգելինե՛րս,խոսքը վարչապետի ելույթի մասին է, որն, ըստ էության, ո՛չ իր տոնայնությամբ, ո՛չ բովանդակությամբ չի տարբերվում անցյալում հին ու անիմաստ իշխանավորների «հեքիաթներից» և իհարկե իշխանության վաղեմի «երազանքներից»` ձերբազատվել ընդիմադիր քննադատողներից,տեղը քաղքական դաշտ խցկելով հնազանդ քաղաքական կամակատարներին։ Ընդամենը մի հարց... Պարոն վարչապետ, Ջեզ ո՞վ է իրավունք տվել լուրջ դեմքով որոշել,թե ով է լինելու խորհրդարանում,ո՞վ է ձեզ իրավունք տվել դասակարգումներ տալ ՀՀ քաղաքացիներին և քաղաքական ուժերին և ինչի՞ց եք այդքան հուզված։ Բա որ տենց «դուխով» իշխանություն եք ,ապա ձեր «դուխը» հավաքեք ,ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարեք, թե չէ գոռալով քաղաքական դիակների մասին խոսալը շատ հեշտ է ու զրնգուն, բայց անիմաստ... հհնն իշխանություն, դուխներդ կհերիքի՞։ Էս ինչ մի խառնվել եք իրար, որ այսպիսի ցնցումների մեջ եք ընկել։

Չնայած հենց այսօրվա ելույթն ամենավառ ապացույցն է ,որ բացի սպառնալիքից ու մանիպուլյացիայից ուրիշ բան ձեռներդ այլևս չկա։ ԲՀԿ-ի մասին եք խոսում, քաղաքական վախճաններից եք խոսում, «միտինգի» մակարդակի ճառեր եք ասում ԱԺ ի բարձր ամբիոնից։ Ես հասկանում եմ, թե ինչով է պայմանավորված ձեր ցնցումները... դուք բոլորից լավ եք հասկանում, որ հենց դուք և ձեր կառավարությունը ուղղակի տապալվել եք, դուք շատ լավ հասկանում եք, որ ըստ էության չունեք ոչ մի հակափաստարկ ԲՀԿ-ի արտահայտած փաստերը հերքելու համար (բոլոր առումներով), դուք շատ լավ հասկանում եք, որ երկրում տիրող իրավիճակի համար դուք և ձեր կառավարությունը կրում եք ուղղակի պատասխանատվություն, ու հենց դրանով է պայմանավորված Ձեր և Ձեր թիմակիցների ոչ ադեկվատ գեր֊արգրեսիվ պահվածքը ճշմարտությունը բարձրաձայնողների հանդեպ:

Ընտրակաշառքներից եք խոսում, դե լավ, հիշեցնեմ Ձեզ, որ 2018 թվականի ընտրությունների ժամանակ (օդում կախված լուրերի համաձայն:  Ձեր ցուցումով իրավապահները ճղում էին իրար մեջտեղից,որ մեր վզին փաթաթեք նույն ընտրակաշառքների մեղքը,հարյուրավոր մեր կուսակիցներ բերման էին ենթարկվում,մարդկանց ահաբեկում էին, որ իբր ապացուցեն, թե ընտրակաշառք ենք բաժանել... չստացվեց Ձեր մոտ...հուսամ հիշեցիք։ Ասում եք, որ մենք այսօր չենք եկել խորհրդարան, որովհետև «աչքերի մեջ» նայելու խնդիր ունենք... պատգամավորների աչքերի մեջ Դուք ունեք շիտակ նայելու խնդիր,քանզի (...ախ այս օդում կախված լուրերը ;-վիրուսակիր իշխանական պատգամավորներին ստիպում էիք ,որ գան և քվեարկեն թ՛ե ՍԴ ի մասով, թե՛ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու խայտառակ որոշման օգտին։ Հիմա ո՞նց եք նայում ձեր թիմակիցների աչքերին,հհհնննն։ ...ժողովրդի կամքից եք խոսում, դրա հետ մեկտեղ օրեցօր ուժեղացնելով ձեր «ախրանաների» թիվը։

Ումից եք այդքան վախենում... չլինի նույն «հպարտ քաղաքացիներից», ում արդեն երկու տարի է կերակրում եք միայն պոպուլիզմով և փիարով։ Կրկնեմ, ոչ ոք Ձեզ և Ձեր իշխանությանը իրավունք չի տվել և չի տա որոշում ընդունել ժողովրդի տեղը,չի ստացվի, մոռացեք դրա մասին։ Եղեք հետևողական Ձեր մտքերի հիմնավորման մեջ, հայտարարեք արտահերթ ընտրություններ ու համոզված եղեք, որ ժողովուրդը շատ հստակ ցույց կտա, թե ով է քաղաքական դիակ` թաղված պոպուլիզմի մեջ»։