Իրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ․ Հայկ Կոնջորյան
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսըԴավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչԻրազեկում․ Արագածոտնի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակՔննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարներըԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար ՂազարյանՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին«Թամարա»-ի արտադրատեսակներն անվտանգ են․ ՍԱՏՄՄոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը․ ՍուրենյանցԿամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Ալավերդիում մինչև ժամը 21։00-ն ջուր չի լինիԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մինչև 36 ժամ գազ չի լինի Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպայինՀրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԴավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է
Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»Բա խոսեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել․ Շարմազանովը՝ առավոտից երեկո «ինքնիշխանություն» ասողներին
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
Ուկրաինական մեծ թվով զորքեր ոչնչացվել են Խարկովի և Սումիի մարզերում
ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը․ դատախազություն (տեսանյութ)Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ․ «Ժողովուրդ»Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերումՀամասը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանական զինաթափման
Քաղաքականություն

Երբ լաչառությունն ու անհավասարակշիռ բառամթերքը դառնում են քաղաքական կատեգորիա. Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Իվետա Տոնոյանը գրել է․

«Այսօր կրկին ստիպված եղանք խորհրդարանի դահլիճից ունկնդրել հերթական բոցաշունչ ելույթը՝ միախառնված պաթոսով, սպառնալիքներով ու ապաքաղաքական բառամթերքով: Այո՛, այո՛...Երկրի թիվ մեկ ամբիոնից երկրի թիվ մեկ դեմքը խոսում էր հախուռն ու էմոցիոնալ, թացն ու չորն ամբողջությամբ իրար խառնած : Ես, իհարկե, հասկանում եմ և՛ առկա վախն ու տագնապը, և՛ այլևս անկառավարելի դարձած խուճապը, բայց ցավով պետք է տեղեկացնեմ, որ լաչառությունն ու անհավասարակշռությունը քաղաքական կատեգորիա չեն:

Լավ, եթե դուք այդքան վստահ եք ձեր ուժերի վրա, ինչու՞ չեք հանդարտվում, ինչու՞ եք արդեն օրեր շարունակ քնում ու արթնանում ԲՀԿ-ի վերաբերյալ խոսելով: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ... պարզ հարց, որն ունի պարզ պատասխան ու նույնքան պարզ իրադարձությունների հաջորդականություն: Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթին իսկույն հաջորդեցին ցածրորակ մասկի շոուն, քրեական շինծու գործերը, անձեռնմխելիությունից զրկելու ափալ-թափալ գործընթացը, շանտաժն ու քաղաքական հետապնդումները...Ահա, շատ հակիրճ, թե ինչի եք ընդունակ դուք, ինչի է ընդունակ ձեր իշխանությունը՝ երերացող ու տակից փախչող աթոռն ամեն գնով պահելու համար: Այդուհանդերձ, որքան էլ ձեր ուղեղը մթագնած լինի, հիշեք մի պարզ ճշմարտություն՝ ոչ ոք մեր փոխարեն չի կարող որոշել մենք խորհրդարանում տեղ ունե՞նք, թե՞ ոչ, առավել ևս փողոցից եկածները: Մեր տեղը որոշել և որոշում են բացառապես մեր ընտրողներն ու մեր ժողովուրդը, ավելին ՝ ձեր իսկական տեղը շատ շուտով ևս որոշելու է դարձյալ նույն ժողովուրդը:

Այնպես որ ֆաշիզմի ու բռնապետութան բոլոր ջատգովներին խորհուրդ եմ տալիս հանգիստ նստել տեղները: Ինչ վերաբերում է արդեն չարչկված ու ձանձրալի դարձած թեմային՝ ընտրակաշառքին, ապա հիշեցնեմ. դեռ 2018-ին, երբ իշխանափոխությունից հետո պետք է անցկացվեին խորհրդարանական առաջին ընտրությունները, հինը մերժածներն ու նորի մասին թմբկահարողները Երևանում ու մարզերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կառույցների ղեկավարներին ու աշխատակիցներին բերման ենթարկելու, շանտաժի էժանագին փորձերով ջանում էին ամեն կերպ ընտրակաշառքի գործ սարքել մեր թիմակիցների գլխին»:

Փորձերը շատ էին,արդյունքը՝ չգոհացնող, վերևից եկած պատվերը՝ անկատար: Ինչու՞, որովհետև այդպես էլ գործ կարելու ոչ մի փաստարկ չպեղեցին: Այսօր, երբ երկիրը գտնվում է կործանման եզրին, երբ սոված ու գործազուրկ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, երբ իշխանությունը զգում է մոտալուտ վախճանը, ամենաբարձր օղակից ստացված հրահանգով կրկին փորձ է արվում զարկ տալ անկատար մնացած «Ընտրակաշառք օպերացիա»-ին: Ինչ խոսք, զզվելի է, զզվելի է տեսնել ու լսել սեփական աթոռն ու բարեկեցիկ կյանքն ամեն գնով պահելու էժան տրյուկները, համաժողովրդական սիրո մասին թմբկահարող ու ժողովրդի մասին դույզն ինչ չմտածող դեմքերը, երկրի մասին ամպագոռգոռ ճառերն ու այդ նույն երկիրը կործանման տանող ապաշնորհ քաղաքականությունը:

Դե եթե այդքան ինքնավստահ եք, այդքան ժողովրդական, այդքան թավշյա ու ինչպես դուք եք սիրում կրկնել՝ այդքան դուխով, եկեք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եկեք քայլ անենք և տեսնենք, թե որտեղ եք հայտնվելու դուք և որտեղ եք տեսնելու մեզ: Թե՞ ձեր դուխը մենակ լաչառություն անելով է դրսևորվում…»։