Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ․ Հայկ Կոնջորյան
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսըԴավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչԻրազեկում․ Արագածոտնի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակՔննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարներըԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար ՂազարյանՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին«Թամարա»-ի արտադրատեսակներն անվտանգ են․ ՍԱՏՄՄոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը․ ՍուրենյանցԿամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Ալավերդիում մինչև ժամը 21։00-ն ջուր չի լինիԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մինչև 36 ժամ գազ չի լինի Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպայինՀրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԴավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է
Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»Բա խոսեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել․ Շարմազանովը՝ առավոտից երեկո «ինքնիշխանություն» ասողներին
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
Ուկրաինական մեծ թվով զորքեր ոչնչացվել են Խարկովի և Սումիի մարզերում
ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը․ դատախազություն (տեսանյութ)Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ․ «Ժողովուրդ»Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերումՀամասը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանական զինաթափման240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում գազ չկա
Քաղաքականություն

Արդարադատության նախարարի պնդումը, թե ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են, սխալ է, դա հիմնված է հին Սահմանադրության վրա. Գևորգ Կոստանյան

Արդարադատության նախարարի այն մոտեցումը, թե ԱԺ փոփոխություններով պայմանավորված՝ վաղը դադարեցվելու են ՍԴ երեք դատավորի լիազորությունները և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա դատավոր, հիմնված է հին Սահմանադրության վրա, վաղն այդ ակտն ուժի մեջ չի մտնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Պարոն Կոստանյան, ՍԴ-ի դատավորներն ասում են, որ ըստ էության՝ սահմանադրական փոփոխությունը ինքնին բավարար չէ իրենց լիազորությունները դադարած համարելու համար, հետևաբար իրենք իրենց լիազորությունները չեն դադարում: Իսկ Ռուստամ Բադասյանը ասում է, թե սահմանադրական նորմերը գործում են անմիջականորեն, հետևաբար, թեկուզ օրենքը փոխված չէ, այդ սահմանադրական նորմերը միանգամից գործում են, բայց այդ օրենքը նրանք շատ արագ փոխելու են: Հիմա, ինչ է սահմանում նոր սահմանադրությունը։

Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ, բայց դրա նորմերը չեն գործում անմիջականորեն, որովհետև 2005 թվականի Սահմանադրությամբ՝ հստակ սահմանված էր, որ Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն, 2015 թվականի Սահմանադրությամբ՝ այդ կետը դուրս է եկել, այսինքն՝ այդ կետն այլևս չի գործում, այլ բացառապես սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու փաստը վերաբերվում է միայն և բացառապես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին, այսինքն սահմանադրական նորմերը անմիջականորեն գործում են միայն Սահմանադրության 2-րդ գլխի նկատմամբ:

Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ՍԴ-ի կազմավորման և գործունեությանը կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և ՍԴ-ի մասին օրենքով: Չի գրվում, որ ՍԴ-ի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է միայն Սահմանադրությամբ, որն էլ ամենակարևոր հանգամանքն է:

Արդարադատության նախարարն ասում է՝ այդ օրենքն արագ կփոխենք, այսինքն տեղեկացված են այդ նորմի մասին, այստեղ այլ կարգավորում չկա՞, որ փոփոխություններն ուժի մեջ մտնեն։

Այն, որ Արդարադատության նախարարն ըստ էության՝ ընդունում է այդ փաստը և իր հայտարարության մեջ նշում է, որ այդ օրենքները շատ կարճ ժամանակահատվածում պետք է համապատասխանեցնել Սահմանադրությանը, նշանակում է, որ Արդարադատության նախարարը փաստացի ընդունում է՝ այո, ՍԴ-ի կազմավորմանը վերաբերվող օրենքները պետք է անմիջապես համաձայնեցվեին Սահմանադրությանը, հետևաբար միայն այդ համապատասխանեցումից հետո է հնարավոր ՍԴ-ի դատավորների լիազորությունները դադարեցնել:

Ապա այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Բադասյանի այն հայտարարությունը, թե վաղն անմիջապես օրենքները պետք է համաձայնեցվեն Սահմանադրությանը:

Սա պայմանավորված է բացառապես նրանով, որ Բադասյանը գտնում էր՝ սահմանադրական փոփոխությունները գործում են անմիջականորեն և հետևաբար, այդ հայտարարությունն ի սկզբանե չունի իրավական, սահմանադրական հիմք և Արդարադատության նախարարի մոտեցումը հիմնված է հին Սահմանադրության վրա: