ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ․ Հայկ Կոնջորյան
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսըԴավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչԻրազեկում․ Արագածոտնի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակՔննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարներըԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար ՂազարյանՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին«Թամարա»-ի արտադրատեսակներն անվտանգ են․ ՍԱՏՄՄոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը․ ՍուրենյանցԿամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Ալավերդիում մինչև ժամը 21։00-ն ջուր չի լինիԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մինչև 36 ժամ գազ չի լինի Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպայինՀրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԴավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է
Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»Բա խոսեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել․ Շարմազանովը՝ առավոտից երեկո «ինքնիշխանություն» ասողներին
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
Ուկրաինական մեծ թվով զորքեր ոչնչացվել են Խարկովի և Սումիի մարզերում
ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը․ դատախազություն (տեսանյութ)Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ․ «Ժողովուրդ»Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերումՀամասը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանական զինաթափման240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Ալիևի լեզուն երկարել է, բայց ՀՀ-ն իր հաղթական բանակով միշտ պատրաստ Է հերթական շառաչուն ապտակը հասցնել հոխորտացող ագրեսորին․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Հայաստանի Հանրապետության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր հրապարակային հնչեցրած հայտարարությանը։ Նա մասնավորապես նշել է․

«Այս ո՞ւր ենք հասել: Ժառանգաբար իշխանության եկած՝ բռնապետական հարևան երկրի խան Իլհամ Ալիևը, որին երկու տարի առաջ մեր երկրում իշխանությունը զավթած մեկը համարում է կիրթ, հաճոյախոսություններ շռայլում, այն աստիճանի վստահում, որ ԼՂ բանակցային գործընթացի պատմությունը նախընտրում է նրանից լսել, այսօր ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանի անկախության ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է:

Հասկանո՞ւմ եք զավեշտը` Ադրբեջանի նախագահը խոսում է նույն բառապաշարով, Հայաստանի անկախության նախորդ տարիները բնութագրում է նույն կերպ, ինչ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի առջև ունեցած իր տխրահռչակ ելույթներում` ՄԱԿ-ի ամբիոնից, ԵԽԽՎ լիագումար նիստում և հնարավոր բոլոր առիթներով:


Բռնապետ Ալիևը ժողովրդավարության դասեր է տալիս Հայաստանին, անվանարկում բանակն ու մեր փառապանծ բանակի սպաներին ու գեներալներին, խոսում լրագրողների դեմ իրականացվող բռնություններից և Հայաստանի գործող իշխանությունների այլ աղաղակող անօրինականություններից ու կոռուպցիայից:

Այն, որ Ալիևը կարող է իրեն նման բան թույլ տալ, դա զարմանալի չէ, որ Ալիևն ամբողջ ուժով կարող է ատել Հայոց փառապանծ բանակը` ոչ մեկ անգամ պատերազմում իր երկրի կրած ծանր ու ամոթալի պարտության պատճառով, որ կարող է ատել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին, բանակի գեներալներին, դա էլ վաղուց նորություն չէ: Նրա նման կեցվածքը միանգամայն սպասելի էր նաև սեփական ապաշնորհ ղեկավարումը փառաբանելու մոլուցքով տարված և իր պետությունը ի լուր աշխարհի «ամբողջությամբ ձախողված պետություն» անվանող Նիկոլ Փաշինյանի բարբաջանքից հետո:

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևին, ապա նա շատ լավ գիտի, որ եթե Հայաստանում կոռուպցիայի ու թալանի մասին խոսում են ինքն ու Նիկոլ Փաշինյանը, ապա իր անվան հետ կապվող պանամական փաստաթղթերի ու բանկային հաշիվների, «ադրբեջանական լանդրոմատի», աշխարհի չորս կողմում իր ընտանիքի ձեռք բերած ահռելի չափերի կարողության, եվրոպացի պատգամավորներին կաշառելու և բազմաթիվ այլ սկանդալային բացահայտումների մասին գրում և խոսում են միջազգային հետաքննող լրագրողները, միջազգային կազմակերպություններն ու հեղինակավոր թերթերը:

Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես և իր ռեժիմը, անցողիկ են, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հաղթական բանակով և հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին: Եվ չմոռանա նաև, որ ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»: