Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Մի շարք քաղաքացիներ դիմել են «Տաշիր» Սամոյին

Newspress.am-ն ահազանգ է ստացել  մի շարք քաղաքացիներից: Վերջիններս բնակարանային խնդիրը լուծելու ակնկալիքով դիմել են կառավարությանն ու պատկան մարմիններին և  մերժում ստացել: Այժմ նրանք իրենց խնդրով դիմել են Տաշիր խմբի սեփականատեր պարոն Ս. Կարապետյանին: Ստորև ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ:

Դ Ի Մ ՈՒ Մ

Մեծարգո պարոն Կարապետյան.
Նախապես հայցելով Ձեր ներողամտությունը՝ մենք՝ ՀՀ մի քանի քաղաքացիներ, այդ թվում և ներքոստորագրողներս, դիմում ենք Ձեզ՝ ապավինելով Ձեր վեհանձն մարդասիրությանը, Ձեր պատրաստակամությանը՝ օգնության ձեռք մեկնել խեղճերին, անօրինականություններից ու վայրագ կամայականություններից տուժածներին, ամեն տրամաչափի պաշտոնյաների անարդարության ու հանցավոր անտարբերության զոհերին։ Փորձենք հակիրճ ներկայացնել մեր թշվառ վիճակը։
Մոտ ութ տարի առաջ մեր ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու համար դիմեցինք «Նորաշեն» ԱԿ-ին, մուծեցինք պահանջված գումարները, որ վաստակել էինք տարիների ընթացքում, և հույսով սպասում էինք, որ վերջապես կապրենք սեփական հարկի տակ։ Պարզվեց, սակայն, որ ընկելենք խաբեբաների ու խարդախների թակարդը. Նշված շինարարական կազմակերպության անօրինական գործողությունների հետևանքով մեր վճարած փողը փոշիացավ։
Նույն նպատակով մենք դիմեցինք ք.Երևան Բաբաջանյան 25/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի սեփականատեր Սարգիս Աղաբեկյանին, որը համաձայնվեց վերոնշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարաններ տրամադրել «Նորաշեն» ԱԿ- ից տուժած թվով տասնութ քաղաքացիների (1 քմ 350 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, ինքնարժեքը՝420 դոլար)։ Սակայն ներկայումս ՀՀ բանկերի կողմից շինարարության ոլորտը չֆինանսավորելու հետևանքով նշված շենքի կառուցումը ձգձգվում է:

Ելնելով այս անհույս վիճակից և ակնկալելով պետության բարձրագույն իշխանության՝ կառավարության գործուն միջամտությունը՝ դիմեցինք ՀՀ վարչապետին՝ նշված շենքի աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ վարկային ռեսուրսների ներգրավմանը օժանդակելու խնդրանքով, սակայն մեզ ընդունեց վարչապետի աշխատակազմի ղեկավար պարոն Ղազարյանը, որը մեր կողմից բարձրացրած խնդիրներին լուծում տալու փոխարեն, մեզ առաջարկեց դիմել ՀՀ դատարաններին, կարծես թե դատարանները շենքի ֆինանսավորման համար վարկային կառույցներ են, մենք էլ դրանց գոյության մասին ՀՀ կառավարությունից պետք է իմանայինք:

Մեծարգո պարոն, ասենք նաև, որ մեզ հույս տվող Ս. Աղաբեկյանը այժմ էլ պատրաստակամ է հնարավոր ֆինանսավորման առկայության դեպքում սպասարկել ներգրավված վարկային միջոցները կամ. կառուցվող շենքից ֆինանսավորող կողմին տալ բնակարաններ`շուկայականից էժան գնով:

Պարոն Ս. Կարապետյան, մենք այլ ճար չունենք և ստիպված դիմում ենք Ձեզ ու Երևանի Բաբաջանյան 25/3 բազմաբնակարանային շենքի ֆինանսավորման հետ կապված, նաև հաշվի առնելով ֆինանսավորող կողմին վերոհիշյալ փոխհատուցում տրամադրելու պայմանը՝ խնդրում ենք Ձեր օժանդակությունը:

Ընդունեցեք, խնդրում ենք, մեր հարգանքների անկեղծ հավաստիքը։

Դիմողներ`
1. Սպերցյան Ասքանազ
2. Սպերցյան Կարապետ
3. Սպերցյան Արարատ
4. Վանեսյան Արտակ
5. Եղիկյան Արաքսյա
6. Սանոսյան Լիզա
7. Արշակյան Մյասնիկ
8. Սահակյան Սահակ
9. Գալստյան Նորիկ
10. Մուրադյան Մաքսիմ
11. Գրիգորյան Կամո
12. Գրիգորյան Միշա
13. Հայրապետյան Օֆելյա
14. Վասիլյան Գալյա
15. Զոհրաբյան Ժենյա
16. Մկրտչյան Սեդա
17. Անտոնյան Սառա
18. Հարությունյան Նառա