Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Հասարակություն

Մեզ հավասարակշռությունից հանելու փորձեր են արվում. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձէ հղել դատախազության աշխատողի օրվա եւ ՀՀ դատախազության կազմավորման 102-ամյակի առթիվ:

Ստորեւ ներկայացնում ենք շնորհավորանքի տեքստը.

«Դատախազության սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, համակարգի հարգելի վետերաններ:

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատակցի օրվա, ՀՀ դատախազության համակարգի կազմավորման 102-րդ ամյակի կապակցությամբ:

Ցավոք, մոլեգնած կորոնավիրուսային համավարակի պատճառով, բոլորիս առողջության եւ անվտանգության հրամայականից ելնելով, այս տարի ստիպված եղանք հրաժարվել ՀՀ գլխավոր դատախազությունում հավաքվելու, ջերմ մթնոլորտում իրար անձնապես շնորհավորելու, մեր անցած ճանապարհն արժեւորելու, ձեռբերումները, բացթողումները համատեղ գնահատելու եւ նոր նախանշումներ կատարելու գեղեցիկ ավանդույթից՝ վստահությամբ, որ գալիք տարում համավարակը հաղթահարելու ուրախությամբ կլրացնենք այդ բացը:

Մեր ժողովրդի հետ կիսելով այս իրավիճակի հարուցած բոլոր բարդություններն ու սահմանափակումները՝ դուք անխոնջ շարունակում եք կատարել Ձեր մասնագիտական պարտքը՝ առաջնորդվելով մեր երկրի իրավական անվտանգությունն ապահովելու, հանցավորության դեմ պայքարը որեւէ պարագայում չթուլացնելու հրամայականով։

Շնորհակալ եմ Ձեր ցուցաբերած տոկունության, իրավական պետության կերտմանը ձեր հավատարմության եւ դատախազության՝ իբրեւ միասնական օրգանիզմի գաղափարը գործի ու արդյունքի վերածելու ձեր ընդհանրական համոզմունքի համար։ Հպարտությամբ եմ արձանագրում ծառայության ընթացքում բոլոր տեսակի վայրիվերումների, տարբեր շրջանակների կողմից տարատեսակ մանիպուլյացիաներով մեզ հավասարակշռությունից հանելու փորձերի, շատ դեպքերում դատախազության իրավասություններից ու գործառույթներից ճչացող անտեղյակությամբ համեմված անհիմն մեղադրանքների հանդեպ ձեր խորին զսպվածությունն ու չեզոքությունը, բացառապես մասնագիտական դաշտում մնալու ձեր ընդհանրական վարքագիծը, որը համակարգի կայունության, կենսունակության կարեւորագույն գրավականներից է։

Շնորհակալություն ահռելի ծանրաբեռնվածության ու պատասխանատվության բեռի պայմաններում հանուն ձեր մասնագիտական ու պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ եւ ազնվիրաբար կատարման, ցուցաբերած համբերատարության համար, այն զոհողությունների համար, որոնք ձեզ հետ միասին լուռ արժանապատվությամբ կիսում են ձեր ընտանիքի անդամները, ամենահարազատ ու մտերիմ մարդիկ։

Այսօրվա խորհուրդը բացառիկ է նրանով, որ ազդարարում է դատախազության՝ 21-րդ դարի 3-րդ տասնամյակ թեւակոխումը, ինչը մեզնից պահանջում է իրավական մտքի զարգացմանը, հանցավորության դեմ պայքարի արդի մարտահրավերներին, իրավական պետության կառուցման, իրավակարգի ամրապնդման մեր ժողովրդի իդեալներին եւ ձեւակերպած նորովի պահանջներին ընդառաջ համակարգային զարգացման տեսլականի արդիականացում:

Դատախազությունը քրեական վարույթի ողջ շարժընթացը հսկող, իրավահենության արժեքներով առաջնորդվող սլաքավարն է, որն իր ամենօրյա, մեծամասամբ անտեսանելի աշխատանքով կենսագործում է օրենքի գերակայության, իրավահավասարության, պատժի անխուսափելիության, պետության գույքային իրավունքների պաշտպանության հիմնարար գաղափարները:

Նոր տասնամյակում դատախազությունը լիարժեքորեն պետք է իրացնի քրեական քաղաքականության արդիականացման յուրօրինակ «ուղեղային կենտրոնի» դերը: Մեր նախընթաց գործունեությամբ, արդեն դրել ենք դրա հիմքերը՝ անգամներով բազմապատկերով օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների նախաձեռնություններով հանդես գալը, միջազգային փորձի հենքին մշակվող եւ Վճռաբեկ դատարան ներկայացվող այնպիսի միջնորդությունները, որոնցում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա կարող է զարգանալ ներպետական նախադեպային իրավունքը:

Մեր հիմնական առաջնահերթություններից է մնում քրեադատավարական գործունեության միասնականության, կանխատեսելիության եւ որոշակիության ապահովումը, օրենքի առջեւ ընդհանուր հավասարության, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքների անշահախնդիր կենսագործման մեր հավատամքի հանդեպ հանրային վստահության եւ աջակցության ամրապնդումը: Քրեական դատավարությունում հանրային եւ մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռման մեր առանցքային գործառույթի անշեղ իրականացումը պիտի հանգեցնի իրապես օրինականության սկզբունքներին դատախազության եւ յուրաքանչյուր դատախազի նվիրվածության հանրային ընդհանրական գիտակցության եւ հավատի ձեւավորմանը:

Այս ճանապարհին մեր իրավասությունների բարեխիղճ իրականացումը բավարար չէ, այլ պետք է տեսանելի դառնա այդ արժեքներին ամեն օր հավատարմորեն ծառայելով, մեր մաքրակենցաղությամբ, օրինապաշտության ու պետականապաշտության, քաղաքացիական պատասխանատվության անձնական օրինակով:

Պատմական ամենաառանցքային շրջափուլերում, երկրի համար շրջադարձային փոփոխությունների շրջաններում դատախազությունը բացառիկ կարեւոր դերակատարում է ստանձնել։ Եվ այսօր էլ մենք լիարժեք պատասխանատվություն ենք վերցրել ներքին իրավական կայունության ապահովման, հանրության ու պետության օրինական շահերի վերականգնման ու պաշտպանության հարցում։ Մենք հպարտությամբ ստանձնել ենք միջազգային պարտավորություններին եւ օրենքի տառին բացարձակ համապատասխան պետությունից տարիներով գողացված հարստությունն իր օրինական տիրոջը վերադարձնելու գործառույթը։ Չպետք է լինի որեւէ տարակույս, որ սոցիալական արդարության վերականգնման այս գործընթացում դատախազությունը լինելու է աներեր ու վճռական։ Մեր մտավոր ռեսուրսները, կամքը եւ ինստիտուցիոնալ կայացվածությունը ավելի քան բավարար են դրա համար։

Մենք կանգնած ենք ամենատարբեր ոլորտներում կոռուպցիոն հանցավոր կայուն սխեմաները կազմաքանդելու անշրջելի գործընթացի կիզակետում։ Որեւէ անհատ, հասարակական կամ քաղաքական միավոր, պետական որեւէ ծառայող չպետք է ունենա սքողված կամ անսքող հանցավոր որեւէ հավակնություն ինչպես պետական ու հանրային ռեսուրսների, լծակների յուրացման, այնպես էլ պետության ներքին ու արտաքին անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու հարցում։ Նման փորձերի դեպքում պետությունը չի հապաղելու ողջ ծանրությամբ գործադրել իր պատժիչ բռունցքը։

Նույնպիսի հետեւողականությամբ մենք չենք հանդուրժելու նաեւ մեր համակարգում դատախազի վարկը, կերպարը, ուսադիրի պատիվն արատավորող հանցավոր որեւէ դրսեւորում, որովհետեւ առաջին հերթին մեր օրինակով ենք փաստելու նոր, առողջ, անվտանգ միջավայրի ամրապնդման անայլընտրանք լինելու իրողությունը։

Հասարակական հարաբերությունների կարգավորման միակ լեգիտիմ միջոցը իրավական համակարգն է: Օրինապահ, քաղաքացիակենտրոն հասարակության կերտման մեր ընդհանուր ճանապարհին հանցավոր ենթամշակույթի բարքերը, կանոնները պետք է ոչնչացվեն արմատից, եւ այդ պայքարում մնում ենք դրոշակակիր՝ կանգնած առաջնագծում իրավապահ մյուս մարմինների հետ ուս-ուսի տված։

Այս չարիքների դեմ հայտարարված պատերազմում մենք հաղթելու են՝ որպես զենք ունենալով մեր պրոֆեսիոնալիզմը, խիղճը, արդարամտությունը, բարոյականությունը եւ մեր ժողովրդի վստահությունը։

Սիրելի՝ գործընկերներ, թանկագին վետերաններ,

Կրկին շնորհավորելով այս նշանակալի օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ անձնական եւ գործնական հաջողություններ ու ձեռբերումներ՝ մեր բազմադարյա եւ պաշտելի երկրում։

Ցանկանում եմ պատվաբեր ծառայություն՝ մեր կոչմանը, մեր հզոր ժողովրդին անմնացորդ նվիրումին համատարիմ՝ ի շահ հայոց պետականության հարատեւության, նրա լուսավոր ու պայծառ ապագայի։