Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Փաստ». Գինեգործները խնդիրների առաջ են. առկա է լճացում, ներքին շուկայում նաև վաճառքի շուրջ 60 տոկոս նվազում կա

«Փաստ» թերթը գրում է․

«Ապրիլի վերջերից սկսած՝ գինու շուկայում ի հայտ են եկել որոշակի միտումներ, որոնք այսօրվա դրությամբ անփոփոխ են: «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Խոսելով ներքին ու արտաքին շուկաներում առկա փոփոխություններից՝ մեր զրուցակիցն ընդգծեց.

«Ներքին շուկայում մենք գինու վաճառքի շուրջ 60 տոկոս նվազում ունենք: Կան կոլեկցիաներ, որոնց դեպքում վաճառքի նվազումն անգամ 70 տոկոս է: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այս պարագայում առնվազն 50 տոկոս նվազում կա:

Վաճառքի նվազում է նկատվել հատկապես միջին և միջինից բարձր որակ ունեցող ապրանքների դեպքում: Էժան ապրանքների վաճառքը քիչ է նվազել: Սա նշանակում է, որ կորոնավիրուսով պայմանավորված վիճակն առաջին հերթին հարվածել է հենց միջին որակի ապրանքների վաճառքին:

Բայց այս ամբողջ ճգնաժամը նաև դրական կողմ ունի: Նույն միջին և բարձր համարվող արտադրանքի դաշտը մաքրվեց ավելորդ «փուչիկներից», կեղծ արտադրանքից»:

Բացելով ասվածի չակերտները՝ Ա. Հարությունյանը մանրամասնեց. «Մինչ ճգնաժամը կար հետևյալ իրավիճակը. մարդիկ նաև կեղծ արտադրանք էին արտահանում և այն վաճառում, ենթադրենք, 15-20 տոկոս բարձր գնով: Մինչև ճգնաժամը այդ կեղծ արտադրանքի մեջ իրենց շահը կազմում էր 15-20 տոկոս: Ճգնաժամի պատճառով գինու, կոնյակի արժեքը 15-20 տոկոսով իջավ, և արդեն շահ չկար կեղծ արտադրանքն արտահանելու կամ վաճառելու համար:

Դրա համար միջին համարվող արտադրանքի հատվածում կամաց-կամաց կեղծիքը քչացրեցին: Միևնույն ժամանակ թանկ և բարձր որակի սեգմենտն էլ տուժեց հետևյալ պատճառով. մինչև ճգնաժամը մեր՝ միջինից բարձր համարվող հատվածի և ֆրանսիական, իտալական միջին համարվող տեսակների միջև գնային որոշակի տարածություն կար: Մարդիկ ընտրության ժամանակ մտածում էին մի քիչ պակաս վճարել, բայց մոտավորապես նույն որակի հայկական գինի գնել:

Հիմա ճգնաժամի պատճառով իտալացիները, ֆրանսիացիները, իսպանացիները 15, 20, 30 և անգամ 50-70 տոկոսով իջեցրել են իրենց թանկ գինիների արժեքը: Այսինքն, իտալական, ֆրանսիական, իսպանական թանկ գինիները եկել ու հավասարվել են հայկական միջինից բարձր համարվող գինիների արժեքին: Եվ այստեղ սպառողը ընտրության խնդիր չունի. քանի որ նույն արժեքն ունեն, ընտրում է ֆրանսիականը, իտալականը, իսպանականը»:

Ավագ Հարությունյանը շեշտեց, որ խոսքը թեև արտաքին շուկայի մասին է, բայց նույն իրավիճակը որոշակի տարբերությամբ պրոյեկտվում է նաև ներքին շուկայում. «Պարզապես ներքին շուկայում վերահսկողությունը թույլ է, և այդ ամենը ավելի քիչ է տեսանելի: Բացի այդ, ներքին շուկայում մարդիկ համեմատաբար քիչ են հասկանում խմիչքից, դրա համար ներսի շուկաներում մանիպուլ յացիաներն ավելի ակտիվ են այդ առումով»:

Անդրադառնալով առհասարակ արտաքին շուկաներում հայկական գինու մրցունակությանը՝ Ավագ Հարությունյանը նկատեց. «Վերջին 4-5 տարում մենք արդեն որակի խնդիր չունենք: Սա մենք լուծել ենք շատ ճիշտ քաղաքականության շնորհիվ: Հիմա էլ չունենք որակի խնդիր: Եվ հատկապես բարձրարժեք գինիները իրենց որակով չեն զիջում նույն սեգմենտի եվրոպական գինիներին, ինչպես նաև վրացական կամ ռուսական արտադրանքին: Բայց մենք այստեղ ուրիշ խնդիրներ ունենք:

Մենք ունենք այդ որակի պահպանման, ինչպես նաև այդ որակով արտադրված ապրանքի քանակի պահպանման խնդիր: Պատճառն այն է, որ մենք այսօր այդքան որակյալ խաղող չունենք, որպեսզի մեր բոլոր ապրանքները նման որակով ապահովենք: Այդքան աշխատուժ ու պոտենցիալ ևս չունենք: Մի քանի արտադրող ապահովում են այդ որակը: Խոսքը այդ որակի՝ տարեկան մոտ 3-4 մլն շիշ գինու մասին է, բայց, ցավոք, դրանով պոտենցիալը վերջանում է, ավելացնելու տեղ չկա:

Այսօրվա դրությամբ նշված քանակը մեր բարձր որակով գինիների վերին սահմանն է: Միջին որակի գինիների քանակի վերին սահմանը մոտավորապես 15-16 մլն է: Հիմա մեր գերխնդիրն այն է, որ բարձր որակի գինու քանակը բարձրացնենք ու դարձնենք տարեկան մինչև 5-6 միլիոն շիշ»:

Իսկ թե ինչ լուծումներ են տեսնում, Ա. Հարությունյանն ընդգծեց.

«Հիմա մենք երկու խնդրի առաջ ենք կանգնած. առաջինն այն է, որ հիմա ճգնաժամ է, իրացում չկա, տարաները լիքն են՝ տեղ չկա, որ խաղողը մթերենք: Ու եթե անգամ ինչ-որ հրաշքով տեղ լինի ու խաղողը մթերենք, երկրորդ հարցն է առաջանում՝ ինչո՞ւ ենք մթերում:

Այդ հարցի պատասխանը չենք ստանում, որովհետև կարիքը չկա, այս իրավիճակով պայմանավորված՝ տվյալ շուկայում ևս լճացում կա: Եվ տրամաբանորեն երրորդ հարցն է առաջանում՝ լավ, որ այդպես է, իսկ գյուղացին ի՞նչ անի: Ես չգիտեմ նաև այս հարցի պատասխանը:

Այս տարի շատ բարձր որակի ու ընտիր բերքի հստակ ակնկալիք կա, ու կառավարությունը պետք է հասկանա, թե ինչպես է լուծում տալու այս խնդրին:

Մենք մի քանի առաջարկներ ենք արել, թող մտածեն դրա շուրջ: Դրանք բոլորը բավականին ռեալ առաջարկներ են, որոնցում տեղ գտած մեթոդներով առաջնորդվել են աշխարհի զարգացած երկրները, նաև Վրաստանը: Եթե հիմա հավաքվեն, լուծումը կգտնեն: Դեռ երկու ամիս ժամանակ ունենք այս առումով»