TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան Մախսուդյան
Վազող տողեր

Լրացել է պայմանավորվածության ժամկետը․ «Իմ քայլը» հիմնադրամը՝ բազմազավակ ընտանիքին բնակարանից հանելու մասին

Իմ քայլը» հիմնադրամը պարզաբանում է ներկայացրել Քալաշյան-Մամոյան ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Ս.թ. հուլիսի 1-ին լրատվամիջոցներից մի քանիսն անդրադարձան Յուրիկ Քալաշյան և Քրիստինե Մամոյան ամուսինների բազմազավակ ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակին: Որպես կանոն «Իմ քայլը» հիմնադրամը շահառու ընտանիքների պատմությունները չի բարձրաձայնում՝ հավատարիմ մնալով բարեգործության էթիկային և հարգելով նրանց անձնական տարածքը։

Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակում ստիպված ենք հանգամանորեն արձագանքել:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բարերարներին, որոնք անշահախնդիր կանգնել են այս ընտանիքների կողքին, երկու տարի շարունակ ցուցաբերել մարդասիրական աջակցություն: Հարկ ենք համարում ընդգծել, որ Քալաշյան-Մամոյան ընտանիքը երկու տարի շարունակ «Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով անհատույց բնակվել է բարերարի հատկացրած բնակարանում։ Այդ ժամանակահատվածում Հիմնադրամն ընտանիքին ներառել է «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրում, որը նախատեսում է ընտանիքի ներուժի զարգացում և եկամտի աղբյուրի ստեղծման հարցում աջակցություն:

Քանի որ ընտանիքը մեկ տարի շարունակ չի կատարել Հիմնադրամի ծրագրով իր պարտավորությունները, որոնք նախատեսում են աշխատանքի անցնելու և եկամտի աղբյուր ձևավորելու հարցում ակտիվ համագործակցություն, ծրագիրն ընտանիքի հետ դադարեցվել է։ Իսկ նախատեսված մեկ տարվա փոխարեն երկու տարի ժամանակավոր կացարանով ապահովված լինելը եղել է բարերարների բարի կամքի դրսևորումը։

Ընտանիքի պատմությունն ու նրանց ուղեկցող խնդիրները, ցավոք, նոր չեն:

Նրանք դեռևս 2012 թ.-ից պարբերաբար բարձրաձայնում են իրենց կարիքները։ Հիմնադրամը խնդրին անդրադարձել է 2018 թ.-ից, երբ բազմազավակ ընտանիքը տեղափոխվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում մի բարերարի տրամադրած տանը մեկ տարով ապրելու: Այս ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամը հանձն է առել ընտանիքին ներառել Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ իրականացվող «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրում։

Մեկ տարվա ընթացքում Հիմնադրամն ընտանիքին առաջարկել է առնվազն երեք տարով տեղափոխվել Նոր Խարբերդում մեկ այլ բարերարի տրամադրած երեք հարկանի առանձնատուն, որն ուներ մոտ 1000 քմ հողատարածք և խոշոր եղջերավորների համար նախատեսված գոմ ու կերի ամբար։ Այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ՝ Հիմնադրամը հանձն է առել ընտանիքին տրամադրել գույք, տնկիներ և ընտանի կենդանիներ։ Ընտանիքը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում զբաղվել գյուղատնտեսությամբ և ապրել Երևան քաղաքից դուրս։ Հիմնադրամն ընտանիքի մորը՝ Քրիստինեին, առաջարկել է անցնել վերապատրաստումներ, աշխատանք գտնելու համար ձեռք բերել հմտություններ, որից Քրիստինեն պարբերաբար հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ երեխաներին է խնամում:

Այդ ընթացքում վեց անչափահաս երեխաները հաճախում էին N2 հատուկ դպրոցը, իսկ ավագը՝ Վարդաշենի դպրոցը, որտեղ գիշերում էին աշխատանքային օրերին։ Քրիստինեի հետ մնում էր միայն կրտսեր որդին, որը կարող էր հաճախել մանկապարտեզ։

2019թ. ամռանը Հիմնադրամը տեղեկացել է, որ անչափահաս ութ երեխաներից վեցին ընտանիքը մեկ ամսով կրկին հանձնել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն՝ շուրջօրյա խնամքի։ Հիմնադրամը Քրիստինեին կրկին առաջարկել է անցնել աշխատանքի, ինչը վերջինս կտրականապես մերժել է։

Ի դեպ, շեշտադրվել է նաև կացարան ունենալու պայմաններում երեխաներին «Զատիկ» տեղափոխելու աննպատակահարմարությունը։ Հիմնադրամն ընտանիքին առաջարկել է դիմել պետական «Այլ վայր» ծրագրին, որը նախատեսում է ընտանիքին գյուղում տան վարձակալության ֆինանսավորում և աշխատանքի տրամադրում։ Ընտանիքը մերժել է՝ պատճառաբանելով, որ Երևանից դուրս չի գալու։

2019թ. ամռանը լրացել է բարերարի տանը մեկ տարի ապրելու պայմանավորվածության ժամկետը։

Տանտիրոջ գիտությամբ՝ ընտանիքը շարունակել է բնակվել հավելյալ մեկ տարի։ 2019թ. հոկտեմբերին Հիմնադրամը տեղեկացավ, որ երեխաները դպրոց չեն հաճախում՝ դպրոցական պարագաներ չունենալու պատճառաբանությամբ։ Հիմնադրամը դիմեց Խնամակալության և հոգաբարձուների մարմնին։

Թաղապետարանում հրավիրված ժողովին պարզ դարձավ, որ խոցելի ընտանիքներին տրամադրվում են անհրաժեշտ պարագաները, որոնք նախատեսված էին նաև Մամոյանների դպրոցահասակ երեխաների համար նույնպես, սակայն ընտանիքը չէր վերցրել այդ պարագաները թաղապետարանից մինչև հոկտեմբեր ամիս։ Ժողովին նաև Քրիստինեին առաջարկվել է նույն դպրոցում մաքրողի աշխատանք, որից նա հրաժարվել է։ Իսկ երեխաները սկսեցին դպրոց հաճախել միայն այն բանից հետո, երբ թաղապետը պարագաներն անձամբ տարավ նրանց տուն և երեխաներին իր մեքենայով հասցրեց դպրոց։

Սակայն մեկ ամսից երեխաները կրկին դադարեցին հաճախել դպրոց։ 2020թ. մարտի 30-ից Հիմնադրամի միջնորդությամբ ընտանիքն ընդգրկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին պատվիրակած «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող հաստատություններում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ» ծրագրում, որի շրջանակներում ամեն ամիս ընտանիքին տրամադրվել է բնաիրային օգնության փաթեթ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով։

2020 թ. հունիսի 1-ին տանտերն ընտանիքին տեղեկացրեց, որ հուլիսի 1-ին պետք է ազատեն տունը։ Հիմնադրամը, տեղեկանալով տանտիրոջ որոշման մասին, ընտանիքին առաջարկեց համատեղ ուժերով փնտրել այլ կացարան։ Առաջարկվեց տեղափոխվել Ստեփանավան, որտեղ մի ֆերմեր պատրաստ էր իր ֆերմայում ապաստան և աշխատանք տրամադրել ընտանիքին՝ յուրաքանչյուրին մոտ 150.000 դրամ աշխատավարձով։

Հիմնադրամը նաև առաջարկեց փակել բեռնափոխադրման ծախսը։

Ընտանիքը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ Ստեփանավանը Երևանից շատ հեռու է, ինչպես նաև՝ որ չեն ցանկանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Երևանում բնակարան գտնել չհաջողվեց։ Մասնավորապես անհաջող էին փորձերը այն վարչական շրջանում, որտեղ Մամոյանների ընտանիքն արդեն ապրել է, քանի որ ունեն բնակարանների հետ վատ վարվելու համբավ։

Ինչպես այս տանտերը մեզ տեղեկացրեց՝ ջրի խողովակի փչանալու և այն անփութորեն անսարք թողնելու հետևանքով ընտանիքն այս տանը գարնան ամիսներին կուտակել է 100.000 դրամ ջրի պարտք, որը չի ներառում հունիսի վերջնահաշվարկը։ Քանի որ ընտանիքը հրաժարվեց մարզային բոլոր առաջարկներից, իսկ Երևանում չգտնվեց վարձով բնակարան, Թաղապետարանն առաջարկեց ընտանիքի իրերի համար տրամադրել պահեստ, որպեսզի ընտանիքը կարողանա տեղափոխվել հարազատների մոտ և փնտրել բնակարան։ Ընտանիքը հրաժարվեց պահեստից նույնպես, քանի որ վստահ է, որ ուրիշի սեփականությունից դուրս չգալով՝ կարող է հասնել Երևանում բնակարան ունենալու նպատակին։

Կարևոր ենք համարում նշել, որ Հիմանդրամն ընտանիքին չի կարող հանել ուրիշի սեփականությունից։ Պահանջը ներկայացրել է տանտերը, որն անհատույց ապրելու մեկ տարի ժամկետը երկարաձգել էր ևս մեկ տարով՝ ընտանիքին տալով այլ վայրում հաստատվելու բավարար ժամանակ, որի հարցում «Իմ քայլը» հիմնադրամը ձեռնարկել է բազմաթիվ քայլեր, որոնք հանդիպել են ընտանիքի մերժմանը։

«Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական և առողջապահական ծրագրերի աշխատակիցները, հաշվի առնելով անչափահաս երեխաների ներկայությունը, ընտանիքի կարիքներն ու խնդիրները մշտապես պահել են ուշադրության կենտրոնում, փորձել գտնել իրավիճակից դուրս գալու խելամիտ տարբերակներ, ծնողների հետ տարվել են բանակցություններ, որոնք սակայն կառուցողական արձագանք չեն ստացել վերջիններիս մոտ: Հիմնադրամը սոցիալապես խոցելի ընտանիքների համար կարևորում է աշխատանք գտնելու համար հմտություններ ստանալու միջոցով ինքնուրույն եկամուտ վաստակելու անհրաժեշտությունը:

Ձևավորվել է շահառուների համայնք, որոնք ձեռք են բերել մասնագիտական հմտություններ, հաստատակամ են աղքատությունը հաղթահարելու իրենց որոշման մեջ և սեղմում են աջակցության այն ձեռքը, որը մեկնվում է իրենց և´ Հիմնադրամի, և´ բազմաթիվ բարերարների կողմից:

Այս ընտանիքի ճակատագիրը նույնպես Հիմնադրամի համար միևնույն չէ, այս պահին էլ մեր աշխատակիցներն անում են ամեն ինչ, որ բազմազավակ ընտանիքն ունենա թեկուզ ժամանակավոր տանիք»։