Էմմանուել Մակրոնը նշանակել է Ֆրանսիայի նոր վարչապետին
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Ժան Կաստեկսին նշանակել է երկրի վարչապետ։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Հանրապետության նախագահը Ժան Կաստեկսին նշանակել է վարչապետ և հանձնարարել է նրան ստեղծել կառավարություն»։
Կաստեկսը Պրադ քաղաքի քաղաքապետն էր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էր տվել երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը։