NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Առավոտ». Դեռ «ջախջախելու» «թշնամիներ» կան. այս իշխանության և բոլշևիկների նմանությունները

«Առավոտ» թերթը գրում է․

«Ավելի քան երկու տարի իշխանության և նրա կողմնակիցների շուրթերից ես լսում եմ. «Հին համակարգը դիմադրում է, հակաժողովրդական, հակահեղափոխական տարրերը դեռևս չեն ջախջախվել»: Քանի որ կյանքիս առաջին 30 տարիների ընթացքում ես ապրում էի Խորհրդային միությունում, ես, իմ հասակակիցների նման, ուսումնասիրում էի այդ երկրի պատմությունը: Իրականում ոչ միայն ստիպված էի դա անել, այլեւ դա ինձ հետաքրքիր էր, եւ հիմա էլ, հա­վանաբար, այդ պատմությունը չի կորցրել արդիակա­նությունը, քանի որ այսօրվա Հայաստանում ապրող մարդիկ կա՛մ անձամբ ապրել են այդ ժամանակաշր­ջանում, կա՜մ ապրածների ժառանգներն են:

Եվ ահա այդ պատմությունից մենք գիտենք, որ բոլշեւիկներն իրենց իշխանության առաջին 20-25 տա­րիների ընթացքում նույնպես կարծում էին (կամ ձեւ էին անում, թե կարծում են), որ կա ներքին դիմադ­րություն, որը պետք է կոտրել ամենադաժան միջոց­ներով: Ովքե՞ր էին դիմադրողները՝ «բուրժույները», «կուլակները», հեղափոխության արժեքների հանդեպ կասկածելի դիրքորոշում ունեցող հոգեւորականները, մտավորականները, պրոֆեսիոնալ զինվորականները: Բոլոր այդ խմբերի ներկայացուցիչները բնութագրվում էին որպես «недобитая контра»՝ «վերջնականապես չջախջախված հակա»-ներ:

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ բոլոր «անբարեհույս տարրերին» ոչնչացնելուց հետո բոլշեւիկները դարձյալ պնդում էին, որ ներքին դիմադրությունը եւ դա­վադրությունները շարունակվում են: Իսկ ովքե՞ր էին այդ դեպքում «դավեր նյութում», բնականաբար, յուրա­յինները՝ այն մարդիկ, որոնց հետ միասին ջախջա­խում էին «նախկին հանցավոր»՝ ցարական ռեժիմի ներկայացուցիչներին: Նրանք, պարզվում է, սկզբից, ճիշտ է, հեղափոխական էին, իսկ հետո «դավաճանե­ցին հեղափոխական արժեքներին»: Կառավարման այս ձեւը մշտապես ենթադրում է «դիվերսանտների», «սաբոտաժնիկների», «համաշխարհային իմպերիալիզ­մի գործակալների», «5-րդ շարասյան» եւ այլ ներքին թշնամիների առկայությունը:

Նրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ էին «նոր մտածելակերպ» ունեցող մարդիկ, եւ նրանց դաստիարակելու նպատակով մշտական հարձակումների էին ենթարկվում հասարակական երկու հիմնա­կան ինստիտուտները՝ եկեղեցին եւ ընտանիքը [դրա մասին ավելի մանրամասն՝ մեկ ուրիշ անգամ]: Ինչ­պե՞ս այդ ամենն ավարտվեց: Հայրենական մեծ պա­տերազմի ժամանակ Ստալինը հասկացավ, որ մար­դիկ իրենց հողը չեն կարող պաշտպանել «հեղափո­խական գաղափարներով», որ նրանց պետք է հիմնա­վոր մոտիվացիա, որը տալիս են միայն ավանդա­կան, պահպանողական արժեքները: Հենց այդ ժամա­նակ իշխանությունը սկսեց «ժեստեր անել» եկեղեցու, այն թվում՝ Մայր աթոռի եւ մեր Սփյուռքի ուղղու­թյամբ:

Իհարկե, մենք հիմա ապրում ենք բոլորովին այլ պայմաններում, եւ բռնապետությունն էլ մեզ, բնակա­նաբար, չի սպառնում: Բայց որոշակի օրինաչափու­թյուններ, այնուամենայնիվ, կրկնվում են: Հիմա էլ ենք մենք լսում՝ «ահա, ընտրություններն ավարտվեն, ահա, սրան կամ նրան կնստեցնենք, ահա այս կամ այն ուժը պատմության աղբանոց կուղարկենք, ահա Սահմանադրական դատարանը կցրենք... եւ կսկսվի նոր երջանիկ կյանքը»: Բայց ամեն մի փուլից հետո «պարզվում է», որ ներքին թշնամիներ եւ դավադիր­ներ, այնուամենայնիվ, կան: Ինչպե՞ս է դա ավարտ­վելու: Առաջարկում եմ ընթերցողներիս խոսել դրա մասին»: