Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Հասարակություն

Ով է Արման Բաբաջանյանը և ինչու է նա վռնդվել Հայ Եկեղեցու Արևմտյան թեմից․ 7or.am

7or.am-ը գրում է․

Բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ գործում է հեղափոխական կանոնն, ըստ որի՝ այն պլանավորում են հանճարները, իրագործում՝ ռոմանտիկները, իսկ վայելում՝ տականքները։

Ներկայում «անկախ» պատգամավոր աշխատող Արման Բաբաջանյանը նախկին իշխանությունների հաճախորդն էր՝ «անկախ» լրատվամիջոցի ղեկավարի կարգավիճակով։ Նա համատեղում էր հաճախորդությունը թուրքական 5–րդ շարասյան գործառույթների հետ։

Հայտնի չէ, թե արդյոք գիտեի՞ն նախորդ իշխանությունները, որ սեփական մոր դեմ ցուցմունք տված, փաստաթղթերի կեղծման միջոցով բանակից խուսափած և դրա համար դատված Արման Բաբաջանյանն աշխատում է մեր երկրի անվտանգության շահերի դեմ, թե՞ չգիտեին։ Փաստն այն է, որ նախկիններն օգտագործում էին, բայց նաև ամեն կերպ տարանջատվում Արմանից, որն, ի դեպ, Հայաստանում հակառուսական քարոզչության և հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների խաթարման առաջամարտիկն է։

2018–ի «թավշյա» հեղափոխությունը Արմանին կերպարանափոխեց։ Նա մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն աշխատում էր վերջինիս դեմ, բայց հենց իշխանափոխություն եղավ, սա գունափոխվեց ու դարձավ մոլի հեղափոխական։

2018–ը Արմանի կյանքում հաճախորդության առումով բան չփոխեց։ Նա շարունակում է մնալ հաճախորդ, բայց արդեն Նիկոլի համար։

Տարբերությունն այն է, որ նախկինները սրան օգտագործում էին ու թույլ չէին տալիս իրենց կողքը կանգնել, իսկ ահա նիկոլենք Արմանին պետական հովանավորության տակ են առել։ Պատճառները բազմաթիվ են։ Դրանցից ամենագլխավորն այն է, որ «թավշյա» հեղափոխության սորոսաթուրքական փայատերերը Նիկոլից պահանջում են հակառուսական գիծն առաջ մղել ու տեղ տալ այդ գծի հայաստանյան շեփորահար Արման Բաբաջանյանին։ Արդյունքում՝ բանակից փախած Արման Բաբաջանյանը հնարավորություն է ստանում զինկազմի հետ հանդիպել ու խոսել... հայրենիքին ծառայելուց։

Սրան նաև քստմնելի ֆունկցիայի համար են օգտագործում։ Ուղարկում են Նաիրի Հունանյանի հետ հանդիպման, որպեսզի կարողանան երկրորդ «հոկտեմբերի 27»–ը սարքել Հայաստանի դեմ, բայց այլ տեխնոլոգիաներով։

Զավեշտալին ու միաժամանակ մտահոգիչն այն է, որ սույն դասալիքին ու թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցչին բարձր մակարդակով ընդունում են Արցախի իշխանությունները և քննարկում պետության զարգացմանը, բանակցային գործընթացին ու անվտանգությանը վերաբերող հարցեր։ Արցախյան թեմայով Լևոն Տեր–Պետրոսյանի տխրահռչակ թեզերի երկրպագուի հետ հանդիպելն ու հարցեր քննարկելը նշանակում է կիսել այդ գաղափարները, ինչն առնվազն ամոթալի է, իսկ փաստացի՝ հակապետական քայլ։

Ի դեպ, մեր ձեռքի տակ է հայտնվել Արմանի «հերոսական» անցյալին վերաբերող մի փաստաթուղթ։

2006 թ․ հուլիսի 17-ին Հայ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ներկայացված է Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոսի կողմից սարկավագ Արման Բաբաջանյանին կարգալույծ անելու պատճառը։

Հաղորդագրությունում մասնավորապես նշված է․

«Այսպիսով պաշտոնապես հայտնում ենք Թեմի համայն հավատացյալ ժողովրդին, որ Գլենդելում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը (նախկին սարկավագ), ծնված լինելով Հայաստանում, զինվորական ծառայությունից խուսափել է։

Արման Բաբաջանյանն իր սարկավագության կարգը և հոգևոր ծառայությունը շահագործելով՝ կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը և Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։

Նկատի ունենալով իր կարգի և կոչումի համար ամոթալի և անպատվաբեր վերոհիշյալ արարքները, Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կարգալույծ է հռչակում Արման Բաբաջանյանին՝ նրան զրկելով սարկավագի բոլոր ծառայություններից և իրավունքներից»։

Ահա այսպիսի բաներ։