TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան Մախսուդյան
Վազող տողեր

Արմավիրի մարզպետարանն արձագանքել է բողոքող եղեգնուտցիներին

Արմավիրի մարզպետարանն արձագանքել է բողոքող եղեգնուտցիներին
Արմավիրի մարզպետարանը պարզաբանում է տարածել Եղեգնուտ համայնքում ստեղծված իրավիճակի շուրջ, որում մասնավոևապես նշված է.

«ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի կողմից համայնքի ավագանուն 2018 թվականի հուլիսի 2-ին ներկայացված հրաժարականի դիմումի հիմքով ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N287որոշմամբ Ռազմիկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N287 որոշումը Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան:

Դատարանում, մարզպետի կողմից տրված համապատասխան լիազորագրի հիման վրա մարզպետարանի շահերը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով: Ռազմիկ Մարգարյանի կողմից ներկայացված բողոքի արդյունքում թիվ ՎԴ/9071/05/18 վարչական գործով, ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի փետրվարի 6-ի վճռով Ռազմիկ Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի(երրորդ անձ Ռազմիկ Մկրտչյան)` մերժվել է: Ռազմիկ Մարգարյանի կողմից նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` ՀՀ վարչական դատարանի 06.02.2019 թվականի վճիռը` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու և այդ դատական ծախսերը բաշխելու մասով բեկանվել է և փոփոխվել՝ կայացվելով նոր դատական ակտ:

Ռազմիկ Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի (երրորդ անձ` Ռազմիկ Մկրտչյան)` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին բավարարել` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը ճանաչել անվավեր:

Վճիռը բողոքարկված և չբեկանված մասով թողնվել է անփոփոխ: Նշված որոշումն ինչպես ՀՀ Արմավիրի մարզպետի ներկայացուցչի, այնպես էլ գործով երրորդ անձ Ռազմիկ Մկրտչյանի ներկայացուցչի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի 2020 թվականի հունվարի 22-ի որոշումներով նշված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:

Գործով առկա են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի ապրիլի 23-ի և մայիսի 22-ի համապատասխանաբար թիվ ԴԴ8.1-4423/20 և թիվ ԴԴ-9/7005 գրությունները, որոնցով ներկայացվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի ապրիլի 20-ի թիվ ՎԴ/9071/05/18 վարչական գործով «Որոշումը պարզաբանելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին», «Կատարողական թերթ տալու մասին դիմումը մասով մերժելու մասին», ինչպես նաև «Դիմումը մերժելու մասին» որոշումները:

Այս ողջ ժամանակահատվածում ՀՀ Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանի կոմից բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ռ. Մկրտչյանի, ավագանու անդամների մեծամասնության, այնպես էլ գործով հայցվոր Ռ. Մարգարյանի հետ: Մարզպետի հանձնարարությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի համապատասխան աշխատակիցների կողմից քննարկվել և գործով շահագրգիռ անձանց են ներկայացվել համապատասխան պարզաբանումներ` նրանց կողմից բարձրացված հարցերի առնչությամբ: Եվ, ՀՀ Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանը, չնայած իր հայեցողական լիազորության, այդուհանդերձ, սկսած պաշտոնավարման օրվանից, որպես հավասարակշռության գրավական, Եղեգնուտ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի փոփոխություն չի իրականացրել:

Ավելին, ներկայացված ժամանակահատվածում, համապատասխան պարզաբանում ստանալու խնդրանքով ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից 2020 թվականի մայիսի 11-ին ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել գրությունը, որի վերաբերյալ նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի հունիսի 5-ի գրությամբ տեղեկացվել է, որ խնդրի վերաբերյալ դիրքորոշումը 2020 թվականի մայիսի 18-ի թիվ /10.1/10478-2020 ելից գրությամբ ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Որից հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 11-ի 2020 գրությամբ էլ ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը, համաձայն որի` Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու օրենքով սահմանված կարգը չի պահպանվել:

ՀՀ Արմավիրի մարզպետի 2020 թվականի հունիսի 22-ի որոշմամբ անվավեր է ճանաչվել մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N278 որոշումը:

Գործով առկա է նաև ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի մայիսի 17-ի վճիռը, որով Ռազմիկ Արամայիսի Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի՝ մարզպետի, երրորդ անձ՝ ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի օրինական ընտրված և գործող համայնքի ղեկավարին՝ Ռազմիկ Մարգարյանին, համայնքի կլոր կնիքը, համայնքի վարչական շենքի և նրա աշխատասենյակի բանալիները վերադարձնելու գործողություն կատարելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին մերժվել է, որն էլ Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան և 2020 թվականի մայիսի 29-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, որից հետո ՀՀ Արմավիրի մարզպետարանում հուլիսի 1-ին մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի հունիսի 23-ի ծանուցագիրը, որով տեղեկացվել է, որ նշված գործով դատական նիստը տեղի է ունենալու 2020 թվականի նոյեմբերի 20-ին: Այս ամենին զուգահեռ, Ռազմիկ Մարգարյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզպետարան է ներկայացվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի հունիսի 29-ի վարչական գործով կայացված որոշումը, որով վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի մայիսի 17-ի վճռի դեմ Ռազմիկ Մարգարյանի վերաքննիչ բողոքի հիման վրա հարուցված վերաքննիչ վարույթը կարճվել է, քանի որ նա 2020 թվականի հունիսի 24-ին դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` հայցից հրաժարվելու մասին:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի հունիսի 29-ի վարչական գործով կայացված որոշումը հիմք ընդունելով` ՀՀ Արմավիրի մարզպետի 2020 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ` ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում ընդունում-հանձնում կազմակերպելու համար:

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն` պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա, իսկ 6-րդ հոդվածի դրույթների համաձայն, որպես օրինականության սկզբունք, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 162-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան և Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն` նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` եզրափակիչ դատական ակտը դատարանը կայացնում է Հայաստանի Հանրապետության անունից: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար: Իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար: Հետևաբար, վերոհիշյալ սահմանադրական և օրենսդրական իրավակարգավորումներից բխում է, որ մարզպետը իր լիազորությունները և դրանից բխող գործողություններն իրականացրել է սահմանված կարգին համապատասխան, մարզպետն իրավասու չէր չկատարելու դատարանի կողմից ընդունված դատական ակտը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ այս ողջ գործընթացին զուգահեռ ՀՀ Արամվիրի մարզպետի անմիջական աջակցությամբ Եղեգնուտում իրականացվել են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ, մասնավորապես`
2020 թվականին Եղեգնուտ համայնքը ներկայացրել է երկու սուբվենցիոն ծրագիր.

1. Եղեգնուտ համայնքի կենտրոնական 1-ին, 3-րդ, 5-րդ փողոցների և միջփողոցային ճանապարհների ասֆալտապատում

Ծրագիրը քննարկվել և արդեն իսկ հավանության է արժանացել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 174 մլն 631.0 հազ. դրամ (ծրագրի արժեքի մեծությամբ 3-րդն է), որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 78 մլն 583.95 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 96 մլն 047.05 հազ. դրամ:

2. Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում և ընդլայնում /դեռևս քննարկման փուլում է/
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 13 մլն 471.4 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 13 մլն 471.4 հազ. դրամ:

2020թ. Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Եղեգնուտ համայնքում նախատեսվում է իրականացնել ներտնտեսային ոռոգման համակարգի վերականգնման ծրագիր՝ շուրջ 14.3 մլն դրամ արժեքով:

2019թ. ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակում և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվել են Եղեգնուտ համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ։

Կասկածի տակ դնելով համայնքի զարգացմանն ուղղությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերը` նշանակում է մերժել համայնքի առաջընթացը:

Ելնելով վերոգրյալից` կոչ ենք անում համայնքի բնակչությանը դրսևորել հանդուրժողականություն, հավասարակշռվածություն և բարձր պատասխանատվություն` համայնքում իրականացվող ծրագրերի շուրջ համախմբվելու համար: Անհրաժեշտ է, որ մենք բոլորս, հատկապես` տեղական ինքնակառավարման մարմինը` ի դեմս համայնքի ավագանու, ճշմարտացիորեն բացատրական աշխատանք տանի բնակչության հետ` ստեղծված իրավիճակը մեղմելու համար: Ավագանին, որպես ներկայացուցչական մարմին, պետք է ապահովի համայնքում հասարակության անդորրը:

ՀՀ Արմավիրի մարզպետարանը, որպես տարածքային կառավարման քաղաքականություն իրականացնող մարմին, ինչպես մարզի մյուս համայնքներում, այնպես էլ Եղեգնուտում գործում է օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վեապահված լիազորությունների շրջանակներում:

Հավատացած եղեք, որ համայնքում անհրաժեշտ հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի դրսևորումները համայնքում կնպաստեն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացմանը և ոլորտում օրինականության հաստատմանն ու պահպանմանը»:

Հիշեցնենք, որ Եղեգնուտ համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջում են, որ նախկին համայնքապետը չվերականգնվի իր պաշտոնում։