Հրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ․ Հայկ Կոնջորյան
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսըԴավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչԻրազեկում․ Արագածոտնի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակՔննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարներըԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար ՂազարյանՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին«Թամարա»-ի արտադրատեսակներն անվտանգ են․ ՍԱՏՄՄոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը․ ՍուրենյանցԿամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Ալավերդիում մինչև ժամը 21։00-ն ջուր չի լինիԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մինչև 36 ժամ գազ չի լինի Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպայինՀրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԴավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է
Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»Բա խոսեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել․ Շարմազանովը՝ առավոտից երեկո «ինքնիշխանություն» ասողներին
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
Ուկրաինական մեծ թվով զորքեր ոչնչացվել են Խարկովի և Սումիի մարզերում
ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը․ դատախազություն (տեսանյութ)Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ․ «Ժողովուրդ»Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերումՀամասը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանական զինաթափման240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա
Քաղաքականություն

Կառավարությունը չգիտի՝ ինչ անել, դրա համար էլ դիմում է նման մեթոդների, որոնք ոչ մի արդյունք չեն տալու

Այս առաջարկը Կառավարության անկարողության հերթական դրսևորումն է համավարակի դեմ պայքարում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դիմակը կրելու կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների չափի հնարավոր բարձրացմանը:

«Առհասարակ, իրավունքում կա այսպիսի սկզբունք՝ պատժի ծանրությունը չէ, որ կարող է հասարակության մեջ վարքագծի կանոն փոխել: Ավելի արդյունավետ միջոցներ պետք է լինեն: Այս խստացումները ոչ մի բանի չեն հանգեցնելու, իսկ դրանք ներկայացնում են հենց անկարողության դրսևորում, Կառավարությունն իրականում չգիտի՝ ինչ անել, դրա համար էլ դիմում է նմանատիպ մեթոդների»,- ասաց փաստաբանը:

Հարցին՝ մինչ այս եղած տուգանքները որքանո՞վ են նպաստել համավարակի դեմ պայքարին ու դրանց կիրառումն ինչպիսի՞ արդյունքներ է տվել, Վարոսյանն արձագանքեց, որ եթե արդյունքները բավարար լինեին, ապա փոփոխության անհրաժեշտություն չէր լինի. «Դա նշանակում է, որ հեղինակների համար էլ է ակնհայտ, որ իրականացվող միջոցառումներն անարդյունավետ են, այդ թվում՝ նաև տուգանքների կիրառումը»:

Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ է ներկայացրել, որով առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու դեպքում սահմանել 20 հազար դրամի չափ տուգանք, իսկ փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու համար՝ 50 հազար դրամի չափով:

Նշենք նաև, որ այս պահին հանրային բաց և փակ վայրերում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 10 000 դրամ է:

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե թեև արտակարգ դրությունը շարունակվում է, սակայն սոցիալ-տնտեսական աջակցության միջոցառումները եղել են մեկանգամյա, և որքանո՞վ են տուգանքները համաչափ սոցիալ-տնտեսական իրավիճակին, փաստաբանը պատասխանեց, թե այդ հարցի պատասխանը պետք է փնտրել կորոնավիրուսի դեմ պայքարի՝ սկզբնական շրջանում արված քայլերում:

«Իշխանությունները վաղուց բաց են թողել համավարակի դեմ պայքարի հնարավորությունը: Այդ ամենը պետք էր սկսել, արագ իրականացնել դեռևս փետրվար-մարտ ամիսներին: Չեմ կարծում, թե արտակարգ դրության երկարացումը պայմանավորված է համավարակով, ուղղակի սոցիալական ու քաղաքական դժգոհությունները ճնշելուն միտված քայլ է»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե քննարկվում է նաև արտակարգ դրությունից դուրս այնպիսի իրավական ռեժիմի հաստատումը, որի դեպքում կմնա համավարակով պայմանավորված՝ սահմանված կանոնների պահպանման պահանջը, և հարցին՝ եթե կար այդպիսի հնարավորություն, ինչու այն ավելի վաղ չի հաստատվել, Վարոսյանն արձագանքեց, թե այդ հնարավորությունը միշտ է եղել:

«Մեր օրենսդրությունը հատուկ համաճարակների համար նախատեսում է նման հնարավորություն: Առանց արտակարգ դրության ևս կարող էին կիրառվել դիմակներ կրելու, սոցիալական հեռավորության և այլ կանոնների պահպանման պահանջները: Իսկ արտակարգ դրությունը միակ պայմանն է, որով հնարավոր է հավաքները ճնշել և արգելել, հետևաբար արտակարգ դրության երկարացումը միտված է միայն ու միայն դրան»,- ասաց Երվանդ Վարոսյանը: