Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի
Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով մահացածների թիվը հասել է 57-ի։ Այս մասին տեղեկացնում է NHK-։
Զոհերի մեծ մասը գրանցվել է Կյուսու նահանգում։ Եվս 10 մարդ համարվում է անհետ կորած։ 3 մարդ անհետ կորել է երկրի այլ նահանգներում։
Ընդգծենք, որ անձրևները սկսվել են հուլիսի 4-ից։ Էվակուացվել են մեծ թվով մարդիկ։ Փրկարարական աշխատանքներին օգնում է 10 հազար զինվորական։