ՆԱՏՕ-ն չի միջամտի Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությանը. ամերիկացի գեներալ
Եթե պատերազմ սկսվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ՆԱՏՕ-ն չի միջամտի: Այս մասին հայտնել է Եվրոպայում ԱՄՆ Զինված ուժերի նախկին հրամանատար, գեներալ Բեն Հոջեսը, հայտնում է Vesti-ն:
Ըստ զինվորականի՝ մի պատճառն այն է, որ Կիևը ՆԱՏՕ-ի անդամ չէ, մյուսը, որ դաշինքի որոշ անդամներ, օրինակ Գերմանիան և Թուրքիան, ամուր տնտեսական հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ և չեն ցանկանա ընդդիմանալ Մոսկվային:
Նույնիսկ ԱՄՆ-ում իմ սեփական նախագահը պատշաճ ճնշում չի գործադրում Կրեմլի վրա»,- ասել է Հոջեսը: