Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Վազող տողեր

Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Ավինյանին

Հայաստանյան երկու տասնյակ լրատվամիջոցներ Հայաստանի ժուռնալիստների միության հետ քննարկել են եթերային տաղավարներում լրագրողների և նրանց հյուրերի դիմակ կրելու պարտադիրության պահանջը, որը ներկայացվել է պարետատան կողմից: Եթերային տաղավարներում դիմակ կրելը խոչընդոտում է հեռուստաընկերությունների և հաղորդաշարեր ունեցող առցանց լրատվամիջոցների աշխատանքը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը լրատվամիջոցների ղեկավարների մտահոգությունները երեկ պաշտոնական նամակով ուղարկել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով հրատապ լուծում տալ հարցին, որը զուտ քարոզչական նպատակով պարտադրանք է:

Նամակում մասնավորապես ասված է․

«Հարգելի պարոն Ավինյան

Հեռուստաընկերությունները շարունակում են նախազգուշացումներ ստանալ, վարույթներ են սկսվել եթերում դիմակ չկրելու համար, և շատ ԶԼՄ-ների, այդ թվում՝ Հ/Ը ղեկավարներ դիմել են Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ հարցը փոխվարչապետի մակարդակով պարզաբանելու և մեր հորդորը փոխանցելու խնդրանքով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր չէ հասկանալ՝ արդյո՞ք եթերային տաղավարներում դիմակ կրելու պարտադիրության պահանջը տարածվում է նաև ԶԼՄ-ների վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ ենք համարում ստանալ պարետից պարզաբանում առ այն՝ արդյո՞ք կա հստակ նորմ, որով սահմանվում է եթերում դիմակ կրելու պարտադիրության պահանջը, և եթե չկա նման նորմ, ապա ի՞նչ հիմքով են բազմաթիվ լրատվամիջոցներ նախազգուշացվում և կամ նրանց դեմ վարույթներ սկսվում եթերային տաղավարում դիմակ չկրելու համար:

Քանի որ կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրության իրավական ռեժիմ հաստատված էր աշխարհի գրեթե բոլոր պետություններում, այդ իսկ պատճառով ուսումնասիրության առարկա է դարձել նաև այդ պետություններում գործող լրատվամիջոցների աշխատանքը:

Հաշվի առնելով, որ այդ պետություններից որևէ մեկի՝ հեղինակավոր հեռուստաընկերությունների, ԶԼՄ-ների լրատվական գործակալության եթերային թողարկումների ժամանակ դիմակ կրելու պարտադիրության պահանջ առհասարակ չի եղել, խնդրում ենք տալ հստակ պարզաբանում առ այն՝ արդյո՞ք եթերային տաղավարներում դիմակ կրելու պարտադիրության պահանջը պարետի որոշմամբ սահմանված է, և եթե այո, ապա խնդրում ենք հստակ մատնանշել, թե պարետի որոշումներից կամ ՀՀ իրավական համակարգում գործող իրավական ակտերից ո՞ր նորմի, ո՞ր հոդվածի, ո՞ր իրավադրույթն է հստակ սահմանում պարտադիր պահանջ առ այն, որ լրատվամիջոցները պարտավոր են կրել դիմակ եթերային տաղավարներում, և ի՞նչ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում է կայացվել նման որոշում:

Լուրջ մտահոգություն է առաջացնում հայաստանյան հեռուստաընկերությունների, առցանց լրատվամիջոցների և առանձին լրագրողների նկատմամբ ՀՀ պարետատան որոշմամբ վարչական վարույթներ հարուցելու, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ծառայողների գործողությունների ոչ իրավաչափ լինելու հանգամանքը։

Հեռուստաընկերությունները և առցանց լրատվամիջոցներն իրենց գործունեության ընթացքում պահպանում են սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը, վարակի տարածման՝ ախտահանման և կանխարգելման բոլոր միջոցառումները:

Գրեթե դատարկ տաղավարային պայմաններում դիմակ կրելը խոչընդոտում է ոչ միայն՝ հաղորդավարների, այլև շատ դեպքերում՝ նաև հյուրերի աշխատանքը: Պատահական չէ, որ համաշխարհային հեղինակավոր ԶԼՄ-ների, այդ թվում՝ նաև հեռուստաընկերությունների հաղորդավարները և հյուրերը տաղավարային զրույցներում, լրատվական թողարկումներում և այլն, դիմակներ չեն կրում:

Խնդիրը խիստ հրատապ է և պահանջում է արագ և համակողմանի լուծում:

Կից ներկայացնում ենք նաև գրությանը միացած լրատվամիջոցների ղեկավարների անունները՝

1. Նարեկ Նիկողոսյան – «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն

2. Լիլիթ Թումանյան – «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն

3. Շավարշ Գևորգյան – Հ2 հեռուստաընկերության լրատվական թողարկումների ղեկավար

4. Արամ Անտինյան – «Քառյակ» մեդիայի տնօրեն

5. Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն

6. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր

7. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր

8. Լիլիթ Սեյրանյան – «168.am» կայքի փոխխմբագիր

9. Սոնա Տռուզյան -«Փաստինֆո» լրատվական կայքի գլխավոր խմբագիր

10. Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

11. Սևակ Հակոբյան-Yerevan.today լրատվական -վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

12. Հրանտ Մելիք-Շահնազարյան – Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր

13. Վահե Սարգսյան- Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր

14. Անժելա Թովմասյան – Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր

15. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

16. Նարեկ Գալստյան – 24 NEWS.am լրատվական կայքի հիմնադիր, տնօրեն

17. Տիգրան Հարությունյան – «Նոյյան տապան» լրատվական գործակալության հիմնադիր-տնօրեն

18. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր

19. Կոնստանտին Տեր–Նակալյան – BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր

20. Հովհաննես Քոսյան- Aysor.am գլխավոր խմբագիր

 

Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար

Նախաձեռնող՝ Հայաստանի ժուռնալիստների միություն