Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Վազող տողեր

Դատավոր Ազարյանին կոչ ենք անում ՀՔԾ-ի եւ նրա ղեկավարի մասին կարծիք հնչեցնելիս դրսեւորել զսպվածություն. հայտարարություն

Դատավոր Ալեքսանդր Ազարյանին կոչ ենք անում ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ նրա ղեկավարին վերաբերող կարծիք հնչեցնելիս դրսեւորել առավելագույն հավասարակշռվածություն, կոռեկտություն եւ զսպվածություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը մերժելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր կայացված որոշումը հրապարակվելուց հետո Ալեքսանդր Ազարյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, հայտարարել է. «Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որեւէ գնահատական տամ»։ Նշված հայտարարությանը չէինք անդրադառնա, եթե Ա. Ազարյանի վարքագծում նկատելի չլինեին անհանդուրժողականության եւ անձնական վիրավորանքի դաշտ տանող կրկնվող դրսեւորումներ:

Այսպես, ս.թ. հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում դրսեւորելով դատավորին ոչ հարիր վարքագիծ, Ազարյանը հայտարարել էր. «ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ»։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձեռնպահ մնաց դատավորի այս ոչ կոռեկտ, ավելին` էթիկայի տարրական կանոններին չհամապատասխանող արտահայտությանն արձագանքելուց` ակնկալելով, որ հիշյալ հարցի հանգուցալուծումը կիրականացվի իրավական գործիքակազմով, եւ իրավասու մարմնի կողմից կտրվի օբյեկտիվ իրավական գնահատական: Արդյունքում` Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` մեր համոզմամբ բավարար հիմքերի ակնհայտ առկայության պայմաններում, դատավոր Ալեքսանդր Ազարյանը չենթարկվեց կարգապահական պատասխանատվության, ինչն էլ, թերեւս, լրացուցիչ բարենպաստ մթնոլորտ ձեւավորեց, որպեսզի հիշյալ սուբյեկտը շարունակի դրսեւորել դատավորի բարեվարքության սահմաններից դուրս, ոչ ադեկվատ վարքագիծ: Ի վերջո, անպատժելիությունն Ազարյանին այնքան ոգեւորեց, որ այսօր կայացած ԲԴԽ նիստից հետո վերջինս լրագրողների հետ զրույցում կրկին ձեռնպահ չմնաց գործածել իրեն բնորոշ` դատավորի բարեկրթությունը կասկածի տակ առնող բառամթերք:

Վերոգրյալը հաշվի առնելով` դատավոր Ալեքսանդր Ազարյանին կոչ ենք անում ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ նրա ղեկավարին վերաբերող կարծիք հնչեցնելիս դրսեւորել առավելագույն հավասարակշռվածություն, կոռեկտություն եւ զսպվածություն, քանի որ, ինչպես մի առիթով նախկինում արդեն նշել ենք, անհավասարակշիռ, անզուսպ եւ անձնական վիրավորանքների անցած դատավորը շատ վտանգավոր է արդարադատության համար:

Այս ամենը հաշվի առնելով` լիահույս ենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից պատշաճ գնահատական կտրվի Ազարյանի հայտարարություններին, քանի որ նրա վարքագիծը հիմք է տալիս եզրակացնելու, որ վերջինիս կողմից դատավորի բարեվարքության կանոնները խախտելը սկսել է պարբերական բնույթ կրել, եւ այդ կանոնները վերստին սերտելու անհրաժեշտությունն ակնհայտ է»: