Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Կարծիքս ու դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար ինձ ասացին՝ հեռանամ. Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.  

«Մոտ մեկ ամիս առաջ մի հետաքրքիր իրավիճակում էի։ Ուրեմն կարծիքս ու դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար մի դաշտից ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս: Այդպես լավ լինի։ Հանգիստ փորձեցի բաց բացատրել, հուսով եմ` հասկացվել եմ։ Ու շնորհակալ եմ, որ գոնե ուղիղ ասեցին` հենց ինձ։

Մոտ երկու շաբաթ առաջ էլ արդեն այլ դաշտից նույն բանի համար նույնն ասեցին։ Ամիսներ առաջ էլ այս դաշտում էի «բացատրվել», ցավոք, մինչև վերջ փաստորեն չէի ընկալվել, քանի որ կրկնեցին, այս մի դեպքում միջնորդված` այն էլ միջազգային կազմակերպության միջոցով: Նժարի մյուս կողմում շատ հարազատ մարդիկ էին` հեռացա: Հուսամ` հիմա լավ կլինի։

Հիմա մտածում եմ` ստացվում է, որ մարդկանց փաստարված խոսքը ստիպում է ոչ թե մեկ անգամ էլ վերաիմաստավորել իրենց արարքները, այլ դրդում է ճանապարհներ գտնել զրկելու խոսք հնչեցնողին մի բանից, որը նույնիսկ իրենք չեն տրամադրել։

Հա, երբ ասում եմ հեռացա, այլ բան չմտածեք, ես Հայաստանից (ՀՀ ու ԱՀ) չեմ հեռանում, ՄԶՄԿ-ից չեմ հեռանում, այլ հասարակական աշխատանքներից չեմ հեռանում։ Ես Թևանն եմ, Թևան Պողոսյանը, Ժիրայր Պողոսյանի տղան, որն այլ դաստիրակություն է ստացել ու չի փախնում երբեք, առավել ևս` իր արժեքային դաշտից։ Պարզապես ընդունում եմ, որ միգուցե ոչ բոլորին եմ կարողանում ճիշտ բացատրել, որ իմ ազատությունը, իմ միտքն ու իմ խոսքը չի պայմանավորվում իմ զբաղեցրած հանրային դիրքով, այլ միայն իմ մտածելակերպով, հարգանքով բոլորի սկզբունքների ու տեսակետների հանդեպ և մարդկային ջերմությամբ առ այն, որ շրջապատում բոլորը հաջողության հասնեն։ Ես հարգում եմ կողքինիս, քանի որ ցանկանում եմ, որ նա էլ հարգի իմ սկզբունքներն ու տեսակետը։

Հարցս մնաց օդում կախված։ Ուեմն ի՞նչն է, որ պակասում է, որպեսզի հարաբերվելու վարքագիծն այսպես չընթանա: Մեկ շաբաթ մտորելով, մեր արժեքների դեմ այս վերջին երկու օրերին կատավողին հետևելով՝ ինձ թվում է գտա պատասխանը: Սերը։ Սերը, որի հիմքում ընկած են մեր հավատքը, մեր արժեքներն ու մեր ինքնությունը։

Ինձ համար այլևս զարմանալի չէ, թե ինչու է այսպիսի արշավ սկսվել հայ, հայկական, հայաստանյան հասկացությունների դրսևորումների հանդեպ։ Մենք մերը երբեք չենք սիրում` սկսած բրենդերից մինչ իշխանություն, անցած պատմությունից մինչ սեփական ձեռքերով կերտած հաղթանակներ։ Արտասահմանցիների ցանկությունները հաճախ ավելին են, քան մեր սեփական շահերը։ Այլոց հերոսներն ավելին են, քան մերը։ Միջազգային կազմակերպությունների նպատակներն ավելին են, քան դրկից հայաստանցու լավ լինելը։ Նույնիսկ սեփական ընդդիմադիրն ավելի մեծ զրկանքների է արժանանում, քան այլ երկրների ընդդիմադիրները, որոնք մեծ հաշվով թքած ունեն մեզ վրա։ Հասկանում եմ, որ կհակադարձվի` բա թալանը, բա կոռուպցիան, բա… Նույնիսկ այս հարցում, այլոց թալանին դիմանում ենք, այլոց կոռուպցիան հանդուրժում ենք… դե մենակ չասեք, որ այդպես չի. այլ պարագայում այսքան արտագաղթ չէր լինի` այն էլ այնպիսի երկրներ, որտեղ այս հարցում հաստատ մեզանից լավը չեն։ Մի տեսակ տեր չենք ցանկանում լինել մերինին։

Սեր եմ մաղթում բոլորիս։ Իրար մի ասեք հեռացիր, իրար ասեք մնացեք և միացեք։ Համաճարակն էլ կհաղթահարենք ավելի հեշտ, եթե իրար հանդեպ սիրով լցված լինենք։ Իրար ցավ զգանք։ Սիրենք մեր հաղթանակները, սիրենք մեր հավատքը, սիրենք մեր արժեքները, սիրենք մեր մեջ հայկական ինքնությունը, սիրենք մեր Հայրենիքը։
Հպարտ լինենք, որ հայ եք, ՀՀ կամ ԱՀ քաղաքացիներ, Հայաստանի հայկական տերը։

Հ.Գ. Ես չունեմ քաղաքական նախասիրություն ներկա քաղաքական ներկապնակում։ Անկուսակցական եմ եղել ու կամ ու միակ «կուսակցությունս» էլ իմ գաղափարակից ՄԶՄԿ թիմն է։ Այո, ես Թևանն եմ, Թևան Պողոսյանը, Ժիրայր Պողոսյանի տղան, ով այլ դաստիարակություն է ստացել ու չի փախնում երբեք, ինչպես նաև չի փոխում իր արժեքային դաշտը։ Միանգամից ասեմ` հիասթափված չեմ, ամեն ինչ շատ լավ հասկանում ու հանգիստ ընկալում եմ, նաև հիասթափված չեմ, քանի որ ՄԶՄԿ-ում հիասթավել պարզապես չի լինում։

Հ.Գ.Գ. Այո, քվիարկել եմ «Իմ քայլի» համար` լի հույսերով, փոփոխությունների համար։ Բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու կամ ասելու։ Իսկ ասելու արժեքը երկու բանի մեջ եմ միշտ տեսել։ Ասել` աչքերի մեջ նայելով, ու լինել ազնիվ ինքդ քո արժեքների ու ապագայի հանդեպ։ Իսկ գործել` ապագա ստեղծելով։ Սոկրատեսը խոսք ունի՝ փոփոխությունների գաղտնիքը նորը ստեղծելու վրա կենտրոնանալու, ոչ թե հնի հետ կռվելու մեջ է»։

Հ.Գ.Գ.Գ. Ու իմ ասած դուխով»: