Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով
Վազող տողեր

«Արա, լսի, քո կողմ ա գալի էդ կնիկը, դիմակը քթի վրա չի, դրան կանգնացրեք». մարդաորս՝ առանց կանոնների. Տիգրան Սիմոնյան

«Փաստարկ» մամուլի ակումբի ղեկավար, լրագրող Տիգրան Սիմոնյանը գրում է.

«Հինգերորդ օրն է՝ սպասում եմ ՀՀ պարետատան կամ Ոստիկանության պաշտոնական ծանուցմանը, որպեսզի անձամբ ինձ համար պարզեմ երկու կարևոր հարցի պատասխան.

առաջին՝ արդյոք ես և իմ ընտանիքը ՀՀ օրենքներով լիարժեքորեն պաշտպանվա՞ծ ենք մեր իսկ երկրում,

երկրորդ՝ Հայաստանը վերջնականապե՞ս է շեղվել քաղաքակիրթ հասարակություն կառուցելու բաղձալի ուղուց, թե՞ դեռ վաղ է, «ձեռքերը լվանալու» և արտագաղթի մասին մտածելու համար:

Ինչպես կասեր դասականը, այդ օրվա՝ հուլիսի 4-ի կեսօրը արտաքուստ ոչ մի տհաճ բան չէր կանխորոշում: Ավելին: Լավ տրամադրությամբ, ժամը 16:30-ի սահմաններում, Տիգրան մեծ պողոտայով հանգիստ քայլում եմ դեպի Սասունցի Դավթի հրապարակ և ծխում նոր վառված գլանակը: Կանգառից 10-15 մետր հեռավորության վրա դեն եմ նետում գլանակի մնացորդը ու մինչ կփորձեի դիմակով ծածկել քիթս ու բերանս... այ հենց էդտեղ կինոն սկսվեց միանգամից:

-Հո՛պ, ես տեսա, դուք դիմակը չէիք կրում պարետատան որաշմամբ սահմանված ձևով,- ձեռքը դեպի ինձ պարզած՝ հաջողակ որսորդի ոգևորությամբ ու հաղթական տոնով ազդարարում է կանգառի բազմության միջից անսպասելի դուրս պրծած սերժանտը:
Հանգիստ տոնով սերժանտին և նրան միացած ավագին բացատրում եմ եղելելությունը՝ ինչպես որ կա: Այն է՝ քայլելիս ծխել եմ, մնացորդը նետելուց հետո առանց դիմակի դատարկ մայթով քայլել եմ ընդամենը 2-3 քայլ...

Պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ, որը ստանալուց և նրա բովանդակությանը ծանոթանալուց հետո 25-27 տարեկան ավագը ինձ է դիմում հետևյալ բառերով.

- Լսիր, Տիգրան... մենք արձանագրություն ենք կազմելու...

- Լսիր, հարգելի ավագ, - նրան կտրուկ ընդհատում եմ ես, - ես ձեզ համար կարող եմ լինել առնվազն պարոն Սիմոնյան...
Ու հարց եմ տալիս՝

- Մի՞թե դուք ինձ ծխախոտի մնացորդը դեն նետելիս չտեսաք, դա ձեզանից բավական մոտ:

- Չե: Մենք հեռվից տեսել ենք, որ դուք դիմակով չեք:

- Դուք երկուսով եք, ես մենակ, հետևապես իրավունք ունեմ ձեր կարծիքը համարել կանխակալ, - հակադարձում եմ նրանց, - ունե՞ք ձեր կարծիքը հաստատող որևէ ՓԱՍՏԱԿԱՆ հիմք:

- Մենք ձեզ ապացուցելու բան չունենք: Մենք ինչ տեսել ենք, դա ճիշտ է: Այդ դուք պետք է հաստատեք, որ դիմակ եք կրել...
Այստեղ ԱԺ ամբիոնի նախկին ,,մշտակյացի՛՛ ոճով ասենք՝ ՑԸՄՓ...
Նրանց խնդրում եմ ներկայանալ, ինչին ի պատասխան, արձանագրությունը կազմելուն զուգընթաց, մեկումեջ իրար դեմքի նայելով, կմկմում են՝

- Սերժանտ ... Վահանյան ..., ավագ .... Գրիգորյան...

Վերջին հարցիս՝ Ոստիկանության ո՞ր բաժնից եք, տրվում է լրիվ անսպասելի պատասխան.

- Շենգավիթի...

Դարձյալ նույն ոճով մի հատ էլ՝ ՑԸՄՓ...

(Էրեբունու վարչական տարածքում՝ Շենգավիթի ոստիկաններ):

Ինչևէ: Լրիվ անտրամադիր շարունակում եմ ճանապարհս դեպի երկաթուղային կայարան՝ Երևան տանավաճառ անցնելու համար: Ու հանկարծ աչքերիս առաջ բացվում է հիրավի աննախադեպ, ես նույնիսկ կասեի՝ պատմական պատկեր. Սասունցի Դավթի հրապարակի տարբեր հատվածներում, այդ նույն պահին 7-8 ոստիկանական խմբեր զբաղված էին առնվազն նույնքան թվով մարդկանց վերաբերյալ արձանագրություններ կազմելով:

Եվ ինչպիսի՜ զուգադիպություն. պարզվեց քիչ հեռվում վարչական տույժի էին ենթարկում ևս մեկ Սիգրան Սիմոնյանի:

Սակայն այսպես ասած՝ ՄԱՐԴԱՈՐՍ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ գործողության վերջին ակորդը դեռ պետք է տրվեր Երևան առևտրի կենտրոնում: Ջերմաչափվելուց և ալկոգելով օծվելուց հետո, երբ հընթացս փորձում էի գտնել պահանջված տաղավարը, մեկ էլ հանկարծ ականջիս է հասնում քաղաքացիական հագուստով տղամարդու հեռախոսազրույցը.

- ... արա, լսի, քո կողմ ա գալի էդ կնիկը, դիմակը քթի վրա չի, դրան կանգնացրեք...

Փաստորեն, բանից պարզվեց՝ առևտրի կենտրոն ելումուտ անողների թերևս կեսը, էդ ճռռան շոգին, իր մասնագիտական բանուգործը թողած, զբաղված էր ոչ պատշաճ ձևով դիմակ կրողներին որսալով...

Եվս մեկ ՑԸՄՓ՝ վերջաբանի փոխարեն:

Հ.Գ. - Երեկոյան ֆոյսբուքյան մի հավաստի գրառումից տեղեկացա, որ օրերս ՀՀ Ոստիկանության վրա արձանագրությունների շատ մեծ ու ծավալուն «պլան» է դրված»: