«Թշնամին հակահարված է ստացել և միշտ էլ այդպես կլինի». Մեհրիբանի ռազմատենչ պատասխանը՝ Աննա Հակոբյանի խաղաղասիրությանը
«Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի ընդունի օկուպացիան: Մեր հողը, մեր պայքարը հայրենիքի համար սուրբ են:
Մեր գործը արդար է, և Աստված մեզ հետ է։ Թշնամին հակահարված է ստացել և միշտ էլ այդպես կլինի: Մենք պետք է դառնանք և կդառնանք ավելի ուժեղ, նույնիսկ ավելի միասնական: Ես իմ խոր ցավն ու հարգանքն եմ հայտնում նահատակների մայրերին և հայրերին:
Այս ծանր օրերին ադրբեջանցի ժողովուրդը ձեզ հետ է: Թող Ալլահը հանգստացնի մեր բոլոր նահատակների հոգիները: Արագ վերականգում եմ մաղթում մեր վիրավոր զինվորներին:
Թող Ալլահը պահպանի Ադրբեջանին ու մեր ժողովրդին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու կոչ էր արել: