ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական բախումները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական բախումները և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դուջարիչը։ Դուջարիչն ընդգծել է, որ Գուտերիշը հանդես է գալիս անհապաղ հրադադարի հաստատման օգտին, և նա նաև Հայաստանին և Ադրբեջանին խնդրել է զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից:
Ընդգծենք, որ այսօր առավոտվանից Տավուշի հատվածում շարունակվում են կրակոցները։