Քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս գործողությունները ստանալու են համարժեք պատասխան. ԱԳՆ խոսնակ
Ադրբեջնական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,- ասված է ԱԳՆ խոսնակի գրառման մեջ: