Քանյե Ուեսթը գրանցվեց որպես ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում մասնակցող թեկնածու
Ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթը դիմել է ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար։
Այս մասին հայտնում է Star Tribune- ը: Նա երեկ լրացրել է գրանցման համար անհրաժեշտ ձևաթուղթը։ Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Քանյե Ուեսթը որոշում է կայացրել դուրս գալ ընտրապայքարից:
Առաջին անգամ նա պաշտոնապես հայտարարեց հուլիսի 5-ին նախագահի թեկնածու լինելու իր մտադրության մասին: