Առավոտյան մարտերը դեռ շարունակվել են, սակայն այս պահին թուլացել են. Արծրուն Հովհաննիսյան
«Մարտերը այս պահին թուլացել են։ Մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
Դրանից մոտ 30 րոպե առաջ, Արծրուն Հովհաննիսյանը գրել էր.
«Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը թեժ մարտ է եղել. հրետակովծել են Այգեպար և Մովսես գյուղերը. հակառակորդը հետ է շպրտվել: Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր: