Հնդկաստանում 1 օրում COVID-19-ով վարակվել է 32 հազար մարդ
Հնդկաստանում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 32 հազար նոր դեպք։Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
1 օրում մահացել է 606 մարդ։Այսպիսով երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմեց 24 հազար 915-ի։ Ընդգծենք, որ վերջին շրջանում Հնդկաստանում զգալի շատացել են վարակի ու մահվան դեպքերը։
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թվը հասել է 13,5 միլիոնի։