Մեր ընտանիքը սիրով իր գիրկը կընդունի ձեր երեխաներին. Մնացական Բիչախչյանը պատրաստ է հյուրընկալել սահմանամերձ գյուղերի երեխաներին
Սահմանամերձ բնակավայրերի սիրելի հայրենակիցներ։ Ձեր կյանքի գնով անառիկ եք պահում մեր սահմանները, մեր հայրենի հողը: Մեր երեխաները քնում են հանգիստ, իսկ ձեր երեխաների քունը այս օրերին հարամ է անում թշնամին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՎՎ նախկին պետ Մնացական Բիչախչյանը։
«Մեր ընտանիքը սիրով իր գիրկը կընդունի ձեր երեխաներին մինչև իրավիճակի կայունացումը։
Ցանկության դեպքում կարող եք կապ հաստատել ինձ հետ, երեխաների տեղափոխումը Երևան կիրականացնեմ անձամբ ես, սեփական պատասախանատվությամբ»,- գրել է նա: