Գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական անդորր. հակառակորդը կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր. ՊՆ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։
Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։
ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»։