Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցում ՊՊԾ գնդում զոհվածների հիշատակին. ուղիղ
2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խումբը մուտք էր գործել Ոստիկանության ՊՊԾ գունդ: Այդ դեպքերի ժամանակ զոհվեցին լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, գնդապետ Արթուր Վանոյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
Ոստիկանների սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներից Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին։