Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռ
Քաղաքականություն

Լուրջ և վստահելի աղբյուրներից ստացվող լուրերը լավատեսական չեն. կատարվում է այն` ինչ նախկիններն էին անում. քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Լուրջ և վստահելի աղբյուրներից ստացվող լուրերը լավատեսական չեն:

Ակնհայտ է այլևս դառնում, որ օրեր շարունակ մեզ ներկայացվող փաստերն ու իրականությունը տեղ-տեղ, մեղմ ասած, կարող են և չհամկնել: Բայց այս նեոտերպետրոսյանական պրոպագնդիստական մեքենան ավելի արդյունավետ և պոպուլիստական է, քան` նախկիններինը և նրան հաջողվում է զանգվածների հարձակմամբ լռեցնել ամեն հարցադրում, իսկ քննադատությունները` հավասարեցնել դավաճանության: Եվ այդպես ազգային և կամային քաղաքականության իսկական կողմնակիցները ամբոխային մամլիչի տակ են դրվում, իսկ հայրենապաշտական կեղծ բացականչիչները դառնում են լսելի և ավետաբեր: Ու թիկունքում հանգիստ կատարվում է այն` ինչ նախկիններն էին անում:

Այլընտրանքային, բայց իրական փաստերի մասին հիմա չենք խոսի: Հասարակությունն, ակնհայտորեն դրան պատրաստ չէ: Գուցե պետք էլ չէ ողջ ճշմարտությունը հիմա, այսօր հրապարակ բերել: Եվ նույն այդ պատճառով. հասարակությունն ուղղակի դրան պատրաստ չէ:

Բայց եթե մենք հասուն, ճշմարտություն սիրող հասարակություն լինեինք` դառը ճշմարտությունը կնախընտրեինք մեզ մատուցվող քաղցր խաբեությունից: Բայց մենք հասուն չենք, մենք դրան պատրաստ չենք:

Ճշմարտությունը, սակայն, հիվանդանում է, բայց չի մեռնում: Առաջիկայում այն նույնպես անպայմանորեն հրապարակ կգա:

Միայն մի մտորում. վերջին օրերին մենք կարծես թե շատ ենք տարվել փոքրիկ նախնական հաջողության մի դրվագով ու հիմա դրանից համատիեզերական հաղթանակի դյուցազնավեպ ենք կերտում մեզ համար: Բայց իրականությունն այլ է` անկախ նրանից թե ինչպես ենք մենք տքնում տեսնել ու մատուցել այն:

Միևնույն ժամանակ դիվանագիտական և քաղաքական ասպարեզում քաղաքական ղեկավարությունը նոր վտանգաոր գործընթացների մեջ է մտնում: Եվ դրան մենք նույնպես արժանի ենք:

Արժանի ենք, որովհետև ատում ենք սթափությունը, պարծենկոտ ենք և ներում ենք խաբեության դրվագները, եթե դրանք մեզ մատուցվում են անչափ երկար սպասված քաղցր ընդեղենով:

Վայելենք` մինչ կգա իրականությամբ և իրականությունում քաղցր հետճաշի վճարման պահը»: