Մենք փակում ենք մեր աչքերը․․․․նրանք նավթ ունեն․ Շերն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը
Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերիլին Սարգիսյանը միացել է հայ համաշխարհային աստղերին և նա ևս անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։
Երգչուհին թվիթթերյան իր էջում հրապարակել է Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին հայ օգտատիրոջ գրառումն ու գրել․ «Նրանք հայերին սպանել են դեռ այն ժամանակ, երբ ես այնտեղ եմ եղել։ Մենք փակում ենք մեր աչքերը․․․ նրանք նավթ ունեն»։
Ընդգծենք, որ վերջին օրերին հայ համաշխարհային աստղերը ամեն հնարավոր ձևով փորձում են աշխարհի ուշադրությանը հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին կատարվող գործողությունները։