Հետախուզվողը հայտնաբերվել է Վանաձոր քաղաքում
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին Վանաձոր քաղաքում հայտնաբերվել և Տարոնի բաժին բերման է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) հատկանիշներով պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող Արթուր Հ․-ն։