Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվըհասավ 1039-ի
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք։ Այսպիսով երկրում վարակակիրների թիվը հասնում է 1039-ի։
Այս մասին տեղեկանում ենք երկրի առողջապահության նախարարության հայտնած տվյալներից։ Վարակակիրներից 900-ը բուժվել են։Մահացածների թիվը կազմում է 15-ի։
Ընդգծենք, որ թե՛ տարածաշրջանում և թե՛ աշխարհում Վրաստանն ունի կորոնավիրուսի դեմ պայքարում ամենահաջող ցուցանիշները։