Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Հասարակություն

Հայազգի պրոֆեսորը ԱՄՆ-ում բժշկության մեջ ունեցած ներդման համար պատվավոր մրցանակ է ստացել (լուսանկար)

Հայաստանի Օստեոպորոզի կենտրոնի հիմնադիր պրոֆ. Ջոն Բիլեզիկյանը ԱՄՆ-ում ստացել է Վիլյամ Ֆ. Նեյմանի անվան պատվավոր մրցանակը: Այս մրցանակը շնորհվում է ոսկրամկանային համակարգի դիագնոստիկայի և բուժման բնագավառում ունեցած բացառիկ կարևորության ներդրման համար:

Բժշկական գիտությունների դոկտոր Ջոն Փ. Բիլեզիկյանը Կոլումբիա համալսարանի Վագելոսի բժիշկների և վիրաբույժների քոլեջում հանդիսանում է Դորոտի Լ. և Դանիել Հ. Զիլբերբերգի բժշկության և դեղագիտության պրոֆեսոր
1974 թվականից նա մասնակցություն է ունեցեղ ոսկրային և հանքային նյութափոխանակության հարցերի շուրջ ավելի քան 900 հոդվածների, հետազոտությունների տպագրմանն ու խմբագրմանը: Նրա գիտական մոտեցումները հիմք են հանդիսացել տարբեր հետազոտական խնդիրների լուծման և հիվանդների բուժման համար:

Գիտական կարևոր գործունեությանը զուգահեռ նա պրոֆեսոր Բիլեզիկյանը երկար տարիներ մասնակցել է երիտասարդ մասնագետների վերապատրաստմանը։ Ամբողջ աշխարհում նրանք կիրառում են այդ գիտելիքները՝ բազմապատկելով գիտական արդյունքները, դրանով իսկ ավելի ամրապնդելով պրոֆեսոր Բիլեզիկյանի հսկայական միջազգային գիտական և կլինիկական ներդրումը։

\Դոկտոր Բիլեզիկյանը համարվում է ամերիկյան հանրահայտ ոսկրային ու հանքային հետազոտությունների ամերիկյան ասոցացիայի առաքելությունը կատարող առաջատար մասնագետներից, և տասնամյակներ շարունակ զբաղեցրել է բազմաթիվ ղեկավար և գիտական պաշտոններ.
«Պատիվ ունեմ ստանալու Վիլյամ Ֆ. Նեյմանի մրցանակը: Շատ ոգեշնչող է, որ ինձ ընդգրկում են նույն ցանկում մեծ գիտնականներ կողքին։ Իմ առաջնորդ՝ Ջերալդ Աուրբախը, Նեյմանի առաջին դափնեկիրը, ինձ ոգեշնչեց գիտության սիրով, նոր գաղափարներով, երիտասարդ հետազոտողների համար ուսուցմամբ և քաջալերեց ձգտել գերազանցության իմ բոլոր քայլերում: Շնորհակալություն Թոմ Քլեմենսին, իմ թեկնածության առաջարկողին, Ջուլիետ Կոմպստոնին և Քլիֆ Ռոզենին, իմ համախոհներին, որ հավատում եք, որ իմ ներդրումը մեր տարածաշրջանում արժանի է այս մեծ պատվին:Շնորհակալություն հարյուրավոր իմ գործընկերներին ամբողջ աշխարհում՝ պատիվ է աշխատել ձեզ հետ:

Շնորհակալություն պրակտիկանտներին, ովքեր եկել էին Նյու Յորք ինձ հետ աշխատելու համար, ինձ հնարավորություն տվեցին էլ ավելի խորացնել իմ հմտությունները և չսահմանափակել իմ հետազոտական նպատակները: Ձեզ իսկապես հաջողվել է միջազգային մակարդակով տարածել գիտության և ուսուցման նկատմամբ մեր հավաքական սերը:

Շնորհակալություն անթիվ բժիշկներին, ովքեր գրում են ինձ խորհրդի նպատակով և գնահատում են իմ կարծիքը։ Շնորհակալություն, որ ինձ թույլ եք տալիս լինել Ձեր հիվանդների բուժման մի մասը:

ASBMR, իմ գիտական տուն, շնորհակալություն, որ դուք ինձ տարբեր առաջատար դերերի հնարավորություն եք տվել: Իմ ընտանիքը, իմ ծնողները, ովքեր միշտ եղել են իմ կողքին, իմ կինը՝ Սոֆին, ով հավատում է ինձ, երբ գրեթե ոչ ոք չէր հավատում, և ձեզ բոլորիդ շնորհակալություն, ովքեր թույլ են տվել ինձ կիսել մեր կյանքի թռիչքներն ու անկումները՝ այն ժամանակ երբ մենք ձգտում ենք կատարելության ամեն ինչում”»,- ասելէ Ջոն Բիլեզիկյանը՝ ստանալով մրցանակը:

Ջոն Փ. Բիլեզիկյանը ոչ միայն բացառիկ գիտնական է, այլ հայրենասեր մասնագետ, ով ամեն ինչ անում է, որ նաև Հայաստանում բժշկությունը զարգանա ոսկրային հիվանդությունների արդյունավետ բուժման հարցում: Հենց այդ նպատակով նա 2019թ-ին Հայաստանում նախաձեռնեց ու հիմնադրեց Օստեոպորոզի կենտրոնը երկար տարիներ այս խնդրով զբաղվող Վարտա Բաբալյանի հետ միասին: Կենտրոնում անցկացվում են վերապատրաստման կուրսեր օստեոպորոզի բուժման հարցում տարբեր պրոֆիլի մասնագետների հմտությունները զարգացնելու համար, իրականացվում են նաև օստեոպորոզի մասին տեղեկացվածությունը բարձրացնող դասընթացներ քաղաքացիների համար, ինչպես նաև անցկացվում է տարբեր նեղ մասնագետների խորհրդատվություն: Այս ամենն ուղղված է ոսկրերի խտությունը նվազեցնող ու կոտրվածքների հանգեցնող այս բարդ հիվանդությունը կանխարգելելուն ու արդյունավետ բուժելուն:

Ջոն Բիլեզիկյանի ու Վարտա Բաբալյանի ջանքերով նաև Հայաստանում պարբերաբար անցկացվում են Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի տարեկան ամփոփիչ միջոցառումներն ու տարբեր միջազգային կոնֆերանսներ, որտեղ մեր տեղացի մասնագետները հնարավորություն են ստանում էլ ավելի խորացնելու իրենց գիտելիքները:

Կենտրոնը կորոնավիրուսային այս բարդ շրջանում էլ մարդկանց կողքին է: Անցկացնում է անվճար օնլայն խորհրդատվություններ, որպեսզի մարդիկ, ովքեր ունեն օստեոպորոզ ու ստիպված են հետաձգել այցը բժշկի, հնարավորություն ունեն հեռակա խորհրդատվություն ստանալ ու շարունակել իրենց բուժումը: