Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռ
Մշակույթ

Անբարոյական է, երբ տղաներին բանակից փախցրած գրողը խոսում է հայրենասիրության մասին․ ամեն մի գրող չէ, որ մտավորական է

Զզվելի ու նողկալ է, երբ որոշ «վայ հայրենասերներ», ընդհանուրից հետ չմնալու համար, որոշում են երկրի համար օրհասական պահին խոսել ու պրոպագանդել հայրենասիրություն:

Իսկ ավելի կոնկրետ, Ղազարյան Հովհաննես անունով մի բանաստեղծ որոշել է կաղ էշով քարավան մտնել ու համընդհանուր միասնաության ֆոնին՝ շուրջպարի դուրս գալ․․․ 

Նա «ԱՄԵՆ ՍԵՎ ԲԱՆ ՕԹԵԼԼՈ ՉԷ» խորագրով կեղծ հայրենասիրության շղարշի ներքո փորձել է ինչ-որ բան փոխանցել իր հետևորդներին ու ընթերցողներին, իսկ ավելի կոնկրետ՝ իշխանությանը գլխի գցել, որ ինքը կա, գոյություն ունի, որ հավատարիմ է, շատ հավատարիմ ու որպես այդպիսին՝ իր բաժին ոկորն է պահանջում․․․

Այս բանաստեղծի ստեղծագործական կյանքի մասին ոչինչ չունեմ ասելու, բայց իր իսկ խոսքերով իրեն արձագանքելով, կփորձենք հասկանալ, թե արդյոք ամեն գրող մտավորակա՞ն է․․․ հատկապես, երբ այդ մտավորականը, օճառը ձեռքին, ամբողջովին փոխել է այս բառի իմաստն ու նշանակությունը․․․

Բանն այն է, որ Ղազարյան Հովհաննեսը իր հայրենսիրությունը փորձել է կառուցել նախկին իշխանություններին փնովելով՝ նրանց կոչելով հինգերորդ շարասյուն․․․ 

Այս բանաստեղծը, շահարկելով սահմանի լարված իրավիճակը, որոշել է ցեխ շպրտել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա։ Չեմ ուզում հիմա անդրադառնալ այս 2 նախագահի պատերազմի դաշտում անցած ուղուն ու նրանց թողած հետագծին․․․ 

Այս բանաստեղծի գրչի խզմզոցին կարելի էր նաև լուրջ չվերաբերվել ու չանդրադառնալ, բայց կան փաստեր, որոնց մասին լռելն անհնար է։

Երբ գրող Ղազարյանը խոսում է բարոյական արժեքներից, ապա հետաքրիքր է՝ նա բարոյակա՞ն, թե՞ անբարոյական է համարում, երբ մարդիկ իրենց տղաներին զարտուղի ճանապարհներով բանակից ազատում են։

Եթե դա անբարոյականություն է, ապա Ղազարյան Հովհաննեսն անբարոյակա՞ն է, որ, մեզ հասած տեղեկություններով, վաճառել է իր տունն ու մեծ որդուն՝ Արմանին ազատել հայկական բանակից։ Դրանից հետո ընտանիքը հայտնվել է դրսում, բայց դա չի խանգարել հորը նույն ոգով թռցնել բանակից իր մյուս տղային։ Նույն տեղեկության համաձայն էլ Ղազարյանն իր կրտսեր որդուն՝ Սևակին էլ փախցրել է բանակից, դե վաճառելու ոչինչ արդեն չուներ։ Ի դեպ, նա մինչ օրս չունի սեփական տանիք և Արզնիիում ապրում է վարձայկալությամբ։ Ասում են՝ շատ պարտքեր ու իշխանությունից բավականին շատ ակնկալիքներ ունի․․․

Եվ պատահական չէր, որ այսքանից հետո այս գրողի հոգում հանկարծ ծագում է «սեր» հայրենիքի նկատմամբ, և այն արտահայտվում զիլ ու բարձր հոխորտանքով․․․

Իհարկե չի բացառվում, որ Ղազարյանն իր արարքն անբարոյականություն չհամարի, բայց այս դեպքում էլ անբարոյականություն է այն, որ իր տղաներին բանակից թռցրած ինչ-որ մի բանաստեղծ եկել ու հոխորտում է՝  իշխանությանը սիրաշահելու և դիվիդենտներ շահելու համար․․․

Էլ ի՞նչ մտավորական, եթե նա չի մտածում, ու հասկանում, որ նման դեպքերում ավելի լավ է լռել, քանի որ ինքն այստեղ, բացի գրիչի խզմզոցից, այլ ասելիք չունի։ 

Ո՞ւր էր այս դասալիք իշխանությունը, երբ մեր հայկական բանակը հաղթանակներ էր արձանագրում։ Այնպես, որ իշխանության ականջը շոյելու համար բանակի հաշվին պետք չէ դիվիդենտներ շահել, հատկապես, երբ դու ընդհանրապես այդ ոլորտում չկաս․․․ 

Ինչպես կասեր դասականը՝ ավելի լավ է «բանաստեղծ չզբաղվել պոլիտիկա», քանի որ ամեն մի գրող չէ, որ մտավորական է․․․

Արմինե Մկրտումյան