COVID-19- ի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը պատրաստ է
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը պատրաստ է:
Այս մասին հաղորդել է «Փաստարկներ և փաստեր» թերթը: Նա նշել է, որ Ազգային հետազոտական կենտրոնի մասնագետներն ու գիտնականներն արդեն ավարտել են պատվաստանյութի վերջնական աշխատանքները։ «Այսպիսով, առաջին պատվաստանյութը նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ պատրաստ է»-նշել է Ցալիկովան և այդկերպ եզրափակել իր խոսքը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման գործում աշխարհի մի շարք երկրներ արդեն մի քանի ամիս շարունակ աշխատանքներ են իրականացնում։