Լոս-Անջելեսի քաղաքապետը` ի աջակցություն հայերի ու Հայաստանի
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին թվիթթերյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությանը։
«Մենք աջակցում ենք ընդդեմ բռնությանը կոչերով հանդես եկող հայ հանրությանը։Ադրբեջանը պիտի վերջ տա հայկական ատոմակայանին հարված հասցնելու իր սադրիչ և վտանգավոր արտահայտություններին և պետք է ընդունի միջզգային դիտորդներին»։
Գարսեթին ընդգծել է նաև, որ երկխոսությունը այս տարածաշրջանի խաղաղության միակ ուղին է։ Հավելենք նաև, որ սահմանային լարվածությանը զուգահեռ աշխարհի տարբեր երկներում հայերը բողոքի ցույցեր կազմակերպեցին ընդդեմ Ադրբեջանի։ Ամենաակտիվ քաղաքներից մեկը Լոս-Անջելեսն էր։